ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իմ Արցախից ինձ տվեցին նրա հեռախոսը, աղոթագիրքը...». կինը սփոփվում է՝ Եռաբլուրում է, լացելու տեղ ունի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախ Պողոսյանը 35 տարեկան էր, Մարտակերտի շրջանի Վանք գյուղից: Ինչպես ինքն էր սիրում ասել՝ Գանձասարից։ 

Կինը՝ Մանանան, MediaHub-ի հետ զրույցում բառեր չի փնտրում ամուսնուն նկարագրելու համար, ասում է՝ «այդքան բարի մարդ կյանքիս մեջ տեսած չկամ։ Երևի մյուսներից տարբերվում էր իր անսահման բարությամբ ու մաքրությամբ»։ 

2018 թվականի ապրիլին սկսված ընկերությունը Արցախն ու Մանանան 2019-ին տեղափոխեցին ընտանիք։ 2020 թվականի սեպտեմբերին ծնվել է երիտասարդ ամուսինների առաջնեկը։ 

«Իր ցանկությամբ երեխայի անունը դրեցինք իր մայրիկի՝ Նաիրայի անունով։ Մեր աղջիկն իր կյանքի մենամեծ հպարտությունն էր։ 11 օրական էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Մենք տարհանվեցինք Երևան, իսկ Արցախն ամենաթեժ մարտի վայրում էր։ Նաիրկան 3 ամսական էր, որ հայր ու դուստր նորից հանդիպեցին»,- պատմում է կինը։

Արցախ Պողոսյանը երբեք չի խուսափել պատերազմներից, մասնակցել է տեղային ու լայնածավալ մարտերին, արժանացել պետական ու գերատեսչական մեդալների։ Հակառակ այն բանի, որ ռուս խաղաղապահները բացառում էին պատերազմի վերսկսումը, կինն ասում է, որ Արցախը միշտ զգում էր, որ էլի է լինելու։ «Միշտ ասում էր՝ «ես հետ նահանջելու տեղ չունեմ, թիկունքում դուք եք, պիտի պահեմ, որ դուք ապահով լինեք, դուրս գալու տեղ էլ չկա, բլոկադա էր»»,- հիշում է Մանանան, ապա ավելացնում, որ ամուսինը հավատարիմ եղավ տված խոստմանը։

«Կռվեց, պաշտպանեց, բայց անմահացավ սահմանին։ Մինչ իրենք կռվում էին, մենք ապահով տարհանվեցինք Ստեփանակերտ, դրանից հետո տեղի ունեցավ ամենասարսափելին՝ ապրել առանց Արցախի ու Արցախ հայրենիքի»։

Արցախ Պողոսյանը զոհվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, իր եղբոր՝ Անդրեյի հետ, 706 մարտական դիրքում։

«Շատ սարսափելի օրեր էին, ես հիմա չգիտեմ իմ կյանքի մեջ ո՞ր օրն է ավելի վատը, ավելի դաժան՝ սեպտեմբերի 19-ը, նրանց զոհվելու լուրը լսելու օրը, սեպտեմբերի 24-ը, որ նրանց դին հաստատվեց, թե՞ հոկտեմբերի 1-ը՝ հրաժեշտ տալու օրը»,- վշտանում է արցախցի երիտասարդ կինը, սփոփվում, որ ամուսինը հուղարկավորվել է Եռաբլուրում, ու լացելու տեղ ունի։

«Ինձ Արցախից տվեցին նրա հեռախոսը, զինվորի աղոթագիրքը, իր զենքի չափորոշիչների թուղթը, գրպանում պահած գումարը»...

Արցախը նռնականետորդ էր, բայց զոհվեց թշնամու արձակած նռնականետի արկի բեկորից։ Արդեն 3 ամիս առանց սիրելիի ու ծննդավայրի ապրող կինը մի՛շտ հիշում է ամուսնու տված խորհուրդները։

Ասում է․ «ձայնը դեռ ականջներիս մեջ է»։ Կարոտն առնում են նկարներից, հեռախոսում պահպանված տեսանյութերից։ «Աղջիկս շատ նման է Արցախիս։ Մեկ-մեկ իրեն էլ եմ տանում Եռաբլուր, ծաղիկ է դնում հոր շիրիմին, պաչում է Արցախի ու հորեղբայր Անդրեյի նկարները։ Փոքրիկ մատները դնում է սրտին ու ասում՝ «Պապաս սե ստեղ իմ սրտիկումս ա (հայրս այստեղ՝ սրտիկիս մեջ է)»,- հավելեց մեր զրուցակիցը։

Հունան Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular