ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ժակետ կանացի

ՖՈՏՈ

Հավանաբար, հիմա ցանկացած ժամանակակից կնոջ զգեստապահարանում հեշտությամբ կարելի է գտնել նման տեսակի հագուստ, ինչպիսին է ժակետը: Դա, ինչպես և տղամարդկանց հագուստի շատ այլ տեսակներ ժամանակի ընթացքում են ի վերջո անցել կանացի զգեստապահարան: Շատ հետազոտողներ համաձայն են, որ «ժակետը», որպես տղամարդու հագուստի տեսակ հայտնի է եղել դեռևս միջնադարում: Ժամանակի ընթացքում այն ​​մուտացիայի է ենթարկվել և դարձել նաև իգական սեռի հագուստ:
Ելնելով «ժակետ» բառի ֆրանսիական ծագումից հեշտ է եզրակացնել, որ առաջին նման զգեստը պատրաստել է ֆրանսիացի: Դա եղել է դերձակ Ժակը, որը, հետագայում հիմնվելով «pi de Jacques» (տղամարդու կոստյում) մոդելի վրա ստեղծել է այդ կարճացված վերնազգեստի կանացի տարբերակը։
Նշենք, որ մինչև 19-րդ դարը դերձակները հագուստ էին կարում հիմնականում բնակչության արական կեսի համար։ Մոդիստների ծառայություններից օգտվում էին միայն սոցիալական բարձր կարգավիճակ ունեցող կամ անհրաժեշտ միջոցներ ունեցող կանայք։ Կանայք, ովքեր նման հնարավորություններ չեն ունեցել, սեփական ձեռքերով են կարել իրենց հագուստը։
Կանանց գործնական կոստյումների, և հետևաբար ժակետների պատմության մեջ կարևոր հետք է թողել անգլիական պալատական ​​դերձակ Ռեդֆերնը, ով 19-րդ դարում աշխատել է Անգլիայի Վիկտորիա թագուհու արքունիքում: Հետաքրքիր փաստ է այն, որ մի օր դերձակին խնդրել են զբոսանքի կոստյում պատրաստել Ուելսի արքայադուստր Ալեքսանդրայի համար: Այն պատրաստելիս Ռեդֆերնը հիմք է ընդունել տղամարդու բաճկոնը և կանացի զգեստը, վերցնելով կոստյումի վերնամասը և շրջազգեստի ստորին մասը՝ կիսաշրջազգեստը, ձևավորել է կոստյում։ Վերին մասը, որոշ ժամանակ անց դարձել է ժակետ, որը, որպես կանոն, կրում էին ժիլետներով ու բլուզներով։ Մարդկանց ակտիվ ապրելակերպի անցնելու արդյունքում (մրցարշավներ, զբոսանքներ, ձիավարության և տարբեր ճամփորդություններ) ժակետից և կիսաշրջազգեստից բաղկացած կոստյումն արագ տարածում է գտել, հատկապես, որ դրա հիմնական որակը հարմարավետությունն էր: Ժակետի մասսայականացման մեջ իր ներդրումն է ունեցել նաև հայտնի «հեղափոխական նորաձևության դիզայներ» Կոկո Շանելը, ով հաճախ էր նայում տղամարդկանց զգեստապահարաններին նոր գաղափարներ փնտրելու համար։ Այն բանից հետո, երբ 1936 թվականին Շանելը Վեսթմինսթերի դուքսի առանձնասենյակում տեսավ տղամարդու թվիդային բաճկոն, կանանց համար ժակետի նորաձևության մեջ մտնելը կանխորոշված ​​էր: Եզրակարերով ժակետը, որը չուներ օձիք, կոչվեց «ժակետ ա-լյա-Շանել»: Այն շատ տարածված է այսօրվա մոդայի սիրահարների շրջանում:
Իսկ ահա բոլերո ոճի ժակետը՝ կարճ փեշերով, հայտնվել է կանացի զգեստապահարաններում իսպանացի ցլամարտիկների շնորհիվ։ Կանայք սովորաբար այն հագնում են շրջազգեստների վրայից։ Կանացի զգեստի այդ տարրը նրբագեղորեն ծածկում է ուսերը, և գեղեցիկ շրջազգեստը դարձնում է երևացող:
 Нет описания.
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular