ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խաղաղությամբ դրախտ խրճիթում. ինչպես են մերձենում Հայաստանն ու Ադրբեջանը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Iz.ru-ն գրում է, որ տարեվերջին Հայաստանի և Ադրբեջանի միջև մերձեցում եղավ: Հանրապետությունները փոխանակեցին գերիներ, սկսեցին սահմանների սահմանազատման գործընթացը, քննարկում են զորքերի հայելային հետքաշման հարցը։ Երևանն ու Բաքուն սկսել են ակտիվորեն աշխատել խաղաղության պայմանագրի շուրջ, և ակնկալվում է, որ կողմերը կհամաձայնեցնեն փաստաթղթի վերջնական տարբերակը հաջորդ տարվա սկզբին։

Իսկ ի՞նչ են ասում փորձագետները:

Կովկասագետ Արթուր Աթաևը կարծում է, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում կարող են իսկապես ինչ-որ համաձայնագրեր ստորագրել։ «Հայաստանի ներկայիս իշխանություններն ավելի շատ հետաքրքրված են տնտեսական հարցերով, նրանց համար երկրորդ պլանում են քաղաքականությունն ու աշխարհաքաղաքականությունը։ Ուստի նրանք համեմատաբար հեշտությամբ զիջեցին Ղարաբաղը, և այժմ պատրաստ են շատ բան անել սահմաններն ապաշրջափակելու և տրանսպորտային հաղորդակցությունները բացելու համար։ Ղարաբաղի մաքրումից հետո Ադրբեջանի առաջ քաղաքական հարցեր չմնացին: Ուստի, կարծում եմ, որ մոտ ապագայում կողմերն իսկապես ինչ-որ համաձայնության կգան։ Ես ակնկալում եմ, որ դա տեղի կունենա հունվար-փետրվար ամիսներին»,- բացատրել է նա։

Քաղաքագետ Անդրեյ Արեշևն էլ նշել է երկու հիմնական գործոն, որոնք նպաստեցին Հայաստանի և Ադրբեջանի մերձեցմանը:  «Մի կողմից Ղարաբաղի հարցն այսպես թե այնպես լուծված է։ Մյուս կողմից, Բաքուն և Երևանը սկսեցին երկկողմանի կապեր հաստատել, երկխոսությանն այլևս չեն խանգարում միջազգային բանակցային հարթակների մրցակցությունը։ Այնուամենայնիվ, շատ խնդիրներ են մնում։ Հիմնական վիճելի հարցերից մեկն անկլավների ապագան է։ Դա, հավանաբար, հենց հիմա էլ քննարկում են հանրապետությունները։ Եթե ​​նրանք կարողանան դրա շուրջ ընդհանուր հայտարարի գալ, ապա երկկողմ համաձայնության ճանապարհն էլ ավելի կկարճանա»,- պնդել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular