ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արտնաուկա» ընկերության տնօրենը կատարել է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում․ դատախազություն

ԻՐԱՎՈՒՆՔ

Դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 15-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել «Արտնաուկա» ՍՊ ընկերության տնօրեն Ա.Պ.-ի նկատմամբ` «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից կատարված խարդախությանն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար: Հայտնել է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Քրեական վարույթով պարզվել է, որ 2017 թվականի հոկտեմբերի 2-ին Բնապահպանության նախարարության և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի միջև կնքվել է 83 մլն 875 հազար դրամ արժողության դրամաշնորհի պայմանագիր՝ 64 հա մակերեսով տարածքների մաքրման, ինչպես նաև «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման ծառայություններ» ծրագրի իրականացման նպատակով:

«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Վ.Գ.-ն, առանց «Գնումների մասին» օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանման, «Արտնաուկա» ՍՊԸ-ի տնօրեն Ա.Պ.-ի հետ կնքել է վերոնշյալ աշխատանքներն այդ ընկերությանը պատվիրելու վերաբերյալ 41 մլն 633 հազար դրամ արժողության կեղծ պայմանագիր:

Մասնավորապես՝ ՍՊԸ-ի տնօրեն Ա.Պ.-ն Վ.Գ.-ի կողմից տրամադրված մի շարք անձանց անձնագրերի հիման վրա՝ նրանց ձևականորեն գրանցել է որպես իր ընկերության աշխատակիցներ, կազմել տրանսպորտային միջոցների վարձակալության կեղծ պայմանագրեր:

Բացի այդ, Ա.Պ.-ն, Վ.Գ.-ի հետ կնքած պայմանագրով նախատեսված որևէ աշխատանք կատարած չլինելու պայմաններում, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Մարտունի» և «Նորատուս» մասնաճյուղերի տնօրեններ Հ.Ղ.-ի և Ն.Պ.-ի հետ ստորագրել ու հաստատել է իբրև «Արտնաուկա» ՍՊԸ-ին 17 մլն 662 հազար 988 դրամի վառելիք և քսայուղեր տրամադրելու վերաբերյալ հանձնման–ընդունման կեղծ ակտեր, այնուհետև՝ պայմանագրով նախատեսված աշխատանքներն իբրև լրիվ ծավալով կատարած լինելու վերաբերյալ կեղծ կատարողական ակտ:

Վ.Գ.-ն կազմել և Բնապահպանության նախարարություն է ներկայացրել «Մարտունու» տեղամասում 44 հա և «Նորատուս» տեղամասում 20 հա մակերեսով տարածքներում համապատասխանաբար՝ 76 մլն 150 հազար դրամի և 7 մլն 724 հազար 910 դրամի աշխատանքներն իբրև կատարված լինելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթուղթ, որի հիման վրա՝ Նախարարությունը «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հաշվին փոխանցել է 57 մլն 112 հազար 568 դրամ, իսկ դեկտեմբերի 20-ին՝ նաև 5 մլն 793 հազար 682 դրամ: 

 2017 թվականի դեկտեմբերի 19-ին կատարողական ակտի և Ա.Պ.-ի կողմից կազմված հաշիվ-ապրանքագրի հիման վրա՝ 2017 թվականի դեկտեմբերի 26-ին «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից «Արտնաուկա» ՍՊԸ-ի հաշվին է փոխանցվել 41 մլն 633 հազար դրամ:

 Ա.Պ.-ն, վերոնշյալ գումարից 38 մլն 570 հազար դրամը, Վ.Գ.-ի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, 2017 թվականի դեկտեմբերի 27-ին կանխիկացրել և հաջորդ օրն առձեռն փոխանցել է Վ.Գ.-ին:

Ա.Պ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել է 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին (խարդախությանն օժանդակելը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)):

Հիշեցնենք, որ 2023 թվականի հունիսի 29-ին դատախազի նախաձեռնությամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել 2016 թվականի ընթացքում «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտության գծով տեղակալի, իսկ 2017 թվականի մայիսի 10-ից՝ տնօրենի պաշտոնը զբաղեցրած Վ.Գ.-ի նկատմամբ՝ յուրացնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, խարդախության և փողերի լվացման համար: Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառված կալանավորումը (հայտարարված է հետախուզում):

Վարույթով անցնող ևս 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular