ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 դեկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Մարդկանց համերաշխության համաշխարհային օր, Պանամա՝ Սգի օր, Ռուսաստան, Բելոռուս, Ղրղզստան և Հայաստան՝ Պետական և ազգային անվտանգության օրգանների աշխատողների օր, Մակաո՝ Հիմնադրման օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1864 – ծնվել է օպերային երգիչ, բաս-բարիտոն Ստեփան Եգիզարովը:

1920- Խորհրդային Հայաստանում տեղի է ունեցել բանկերի պետականացում և միասնական բանկի ստեղծում:

–ծնվել է ռազմական գործիչ, Արցախի հերոս Քրիստափոր Իվանյանը:

1922- հիմնականում հայ կոմունիստների «կուսակցական աշխատանքի» շնորհիվ Ադրբեջանի կոնունիստական կուսակցության  կենտրոնական կոմիտեն ստեղծել է Ղարաբաղի հարցով խորհուրդ՝ Կիրովի գլխավորությամբ, որը պետք է իրականացներ Ղարաբաղի կառավարումը և ստեղծեր ինքնավարություն:

—ծնվել է դերասան, թատերական ռեժիսյոր Ռուբեն Աղամիրզյանը:

1934– վախճանվել է վրացահայ արևելագետ, հայագետ, լեզվաբան և հնագետ Նիկողայոս Մառը:

1938– ԽՍՀՄ-ում գործածության մեջ են դրվել Աշխատանքային գրքույկները:

1962 - վախճանվել է  հայազգի մաթեմատիկոս Էմիլ Արթինը:

1988– ֆրանսիական հեռուստատեսությամբ առաջին անգամ կատարվել է «Քեզ համար, Հայաստան» երգը` խոսքերի հեղինակ Շառլ Ազնավուր:

1992-ստեղծվել է -«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը:

1993- Ղարաբաղյան պատերազմի կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր անսամբլեան ընդունել է «Ադրբեջանում փախստականներին արտակարգ միջազգային օգնության մասին» թիվ 48114 որոշումը:

2005-Հաստատվել է «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի 236 միլիոն դոլարի դրամաշնորհը Հայաստանին:

2006- սպանվել է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի գյուղապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն անդամ Ռոլանդ Մկրտչյանը:

2007-Շվեյցարիայի Դաշնային տրիբունալն ուժի մեջ է թողել Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի մեղադրական դատավճիռը, որով նա դատապարտվել է 2500 դոլար տուգանքի և պայմանական ազատազրկման Հայոց ցեղասպանությունը հերքելու համար:

2016-Գերմանիայի բարձրագույն դատարանը մերժել է մի շարք բողոքներ, որոնք ներկայացվել էին Բուդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշման դեմ։

2021-Ադրբեջանցիները մեծ շուքով լցակայան են բացել Գորիս-Կապան ճանապարհահատվածում:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1408 —մոնղոլ-թաթարական Եդիգեյ խանը նահանջել է Մոսկվայի պատերի տակ, որով ավարտվել է մոնղոլ-թաթարական վերջին խոշոր ասպատակությունը Ռուսաստանի վրա:

1522 —ավարտվել է Ռոդոսի պաշարումը, ասպետ-գոսպիտալյերներն ամրոցը հանձնել են օսմանական զորքերին:

1738 —ծնվել է ֆրանսիացի քանդակագործ Կլոդիոնը:

1792 —սկսվել է փոստային հաղորդակցությունը Կանադայի և ԱՄՆ-ի միջև:

1879 —Թոմաս Ալվա էդիսոնը ցուցադրել է շիկացման լամպի աշխատանքը:

1880– տեղի է ունեցել Բրոնքհորսթփրեյթի բախումը, որն առաջին անգլո-բուրական պատերազմի նշանավոր մարտերից մեկն է:

1883 —Նիագարայի վրա բացվել է ԱՄՆ-ը Կանադային կապող առաջին կամուրջը:

1892 —Սիրակուզա (Նյու-Յորք նահանգ) քաղաքի բնակիչներ Ալեքսանդր Բրաունը և Ջորջ Ստիլլմանը արտոնագիր են ստացել պնևմատիկ անիվների համար:

1901 —ծնվել է ամերիկացի ֆիզիկոս, գյուտարար Ռոբերտ Բան դե Գրաֆֆը, որը հանդիսանում է էլեկտրոստատիկ գեներատորի հայտնագործողը:

1924 —9 ամսյա կալանավորումից հետո պետական դավաճանության համար 5 տարով բանտարկության դատապարտված Ադոլֆ Հիտլերը դուրս է եկել Լանդսբերգյան բանտից:

1946 – կայացել է «Այս հրաշալի կյանքը» ամերիկյան ֆիլմի պրեմիերան, որն Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ոգեշնչող ֆիլմերի ցանկում 1-ինն է:

1963 —առաջին ագամ Արևմտյան Բեռլինի բնակիչներին ԳԴՀ-ում գտնվող իրենց հարազատներին այցելելու համար թույլատրել են անցնել Բեռլինյան պատով:

1968– վախճանվել  է ամերիկացի նշանավոր գրող, արձակագիր, «Պուլիտցերյան մրցանակի» և «Նոբելյան մրցանակի» դափնեկիր Ջոն Սթեյնբեքը:

1984 — վախճանվել է խորհրդային ռազմական և պետական գործիչ, մարշալ Դմիտրի Ուստինովը:

1987 —տանկեր «Վեկտոր»-ի հետ բախման հետևանքով խորտակվել է Ֆիլիպիններում գրանցված «Դոնյա Պաս» ուղևորատար  լաստանավը, որի արդյունքում զոհվել է 4375 մարդ:

1989 —սկսվել է «Just Cause» օպերացիան՝ դիկտատոր Մանուել Նորյեգային գահընկեց անելու նպատակով ամերիկյան զորքերը ներխուժել են Պանամա:

1996– վախճանվել է ամերիկացի աստղագետ, աստղաքիմիկոս, գրող Կարլ Սագանը:

1996 -NeXT ընկերությունը միավորվել է AppleComputer ընկերության հետ, սկսվել է MacOSX-ի մշակումը:

1999 – Պորտուգալիական կղզի Մակաուն հանձնվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը:

1999 —վախճանվել է ռուսական շանսոնի երգիչ և երգերի հեղինակ Սերգեյ Նագովիցինը:

2002 — վախճանվել է ամերիկացի սիրողական աստղագետ-աստղաբան Գրունտ Ռոբերը, ով հանդիսանում է ռադիոաստղագիտության հիմնադիրներից մեկը:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular