ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տասը տիրոջ ծառա կամ մանկամտության «մաստեր-կլաս»․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. Մենք գրել էինք, թե Գյումրիում ինչ զարգացումներ են եղել` «Քաղպայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովի ժամանակ, հանգստյան օրերին: Եվ չնայած Արարատ Միրզոյանը, ով բացի ՔՊ-ական լինելուց, համատեղությամբ նաեւ արտաքին գերատեսչության ղեկավարն է, մի սրտաճմլիկ ելույթ է ունեցել արտաքին քաղաքականության տեսլականի մասին, մասնավորապես այն մասին, որ առաջիկայում պետք է թուլացնել հակառուսական քաղաքականությունը, քանի որ դա են պահանջում աշխարհաքաղաքական զարգացումներն ու հատկապես Արեւմուտքի դիրքորոշումը: Նա նաեւ խոսել է այն մասին, որ իրենց ակնկալած աջակցությունը չեն ստանում Արեւմուտքից` ՌԴ-ի հեռանալու դիմաց: Բայց նաեւ խոսքի մեջ ակնարկել է, որ հակառուսական քաղաքականությունն ի սկզբանե իր սրտով չի եղել, քանի որ ինքը գիտակցել է դրա վտանգավորության աստիճանն ու հետեւանքները:

Սակայն ՔՊ-ում  Արարատ Միրզոյանի պահվածքը միանշանակ չի ընկալվել. մի քանի օր է՝ քննարկում, դատափետում են արտգործնախարարին, թե ամեն ինչ անում է թիմից առանձնանալու, իր մեղքի բաժինն ուրիշների վրա գցելու համար։ Ներկուսակցական գզվռտոցին հետեւելիս եւ ՔՊ-ականների հետ զրուցելիս դժվար է չարձանագրել, որ այս իշխանությունը ներքին գզվռտոցից բացի ուրիշ բանի ընդունակ չէ: Դժվար է նաեւ չարձանագրել, թե ինչքան մանկամիտ ու տհաս արտաքին քաղաքականություն է վարում այս իշխանությունը։ Մանավանդ երբ լսում ես, թե ինչպես են հպարտանում, թե ինչպես «Արարատ Միրզոյանը «մաստեր-կլաս»  ցուցադրեց ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ հանդիպման ժամանակ», ինչպես Ռուսաստանի «պորտը տեղը դրեց»։ 

ՔՊ-ականներն ուղղակի իրենց հերոս են զգում, որ այսքան տեւական ժամանակ՝ շուրջ երեք ամիս, ՀՀ իշխանությունները` բարձր պաշտոնատար անձանց մակարդակով, մերժում են մասնակցությունը ռուսական հարթակների միջոցառումներին եւ գագաթնաժողովներին: Մերժում են Ռուսաստանի դոմինանտությամբ միջազգային կառույցների հավաքները: Միայն երկու շաբաթ առաջ՝ նոյեմբերի 30-ին, Սկոպիեում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը հանդիպեցին: Նախորդ հանդիպումը եղել էր այս տարվա մայիսի 19-ին, եւ դրանից հետո Հայաստանի ԱԳՆ-ից ընդամենը մի ժլատ երկտող էին տարածել այդ հանդիպման մասին, թե «Միրզոյանը ռուսական կողմին եւս մեկ անգամ ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումները երկկողմ եւ տարածաշրջանային օրակարգերի շուրջ ՌԴ քաղաքականության եւ իրականացրած քայլերի վերաբերյալ»:

Փոխարենը իշխանական ֆեյքերն ակտիվորեն տարածում էին Լավրով-Միրզոյան կարճատեւ զրույցի տեսագրությունը, որտեղ Միրզոյանը հերոսաբար Լավրովին հայտնում էր, թե հանդիպումն իրենք չեն նախաձեռնել, իսկ Լավրովն էլ զարմացած պատասխանում էր, թե` ԵԱՀԿ-ում ձեր դեսպանն ինքնագործունեությո՞ւն է ծավալում։
Իշխանական աղբյուրներն ասում են, որ Արարատ Միրզոյանը  հատուկ Արեւմուտքին է «լսեցրել», որ հանդիպումը հայկական կողմը չի նախաձեռնել, սակայն Լավրովի պատասխանից հետո, թե` ԵԱՀԿ-ում ՀՀ դեսպանն ում հրահանգով է աշխատում, դա նշանակում է, որ ինքնագործունեությո՞ւն է ծավալում, Արարատ Միրզոյանը հարկ համարեց մի քանի օր անց՝ արդեն Հայաստանի խորհրդարանի ամբիոնից անդրադառնալ Լավրովին եւ վերջնականապես փակել թեման՝ հայտարարելով, որ հանդիպումը հայկական կողմի նախաձեռնությամբ չի կայացել։

Մասնավորապես, դեկտեմբերի 6-ին խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ Միրզոյանն ակնհայտ բեմադրեց հարցուպատասխան իր նախկին աշխատող, այժմ ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Մինասյանի հետ, ով հարց ուղղեց Լավրովի հետ հանդիպման մասին` հետաքրքրվելով. «ՌԴ արտգործնախարարը բողոքում էր ԵԱՀԿ-ում մեր՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչից: Կարո՞ղ եք մեկնաբանել՝ ի՞նչն էր խնդիրը»։

Միրզոյանին հարցրեց Լիլիթ Մինասյանը, ով Միրզոյանի՝ փոխվարչապետ աշխատելու շրջանում նրա խորհրդական-օգնականներից էր։ Ի պատասխան՝ Միրզոյանը եւս մեկ անգամ շեշտեց. «Սերգեյ Լավրովը կարծում էր, որ հանդիպման նախաձեռնությունը եղել է ԵԱՀԿ-ում մեր մշտական ներկայացուցչից, մինչդեռ իմ ունեցած տեղեկություններն ամենեւին այդպես չեն, եւ, ահա, կրկնում եմ` ըստ ամենայնի, ինչ-որ տեխնիկական թյուրիմացություն է եղել, որն արժանացել է ՌԴ ԱԳ նախարարի ուշադրությանը: Խոսակցությունն այն մասին էր, թե ով է նախաձեռնել հանդիպումը, եւ ես ասում էի, որ մենք չենք նախաձեռնել այդ հանդիպումը»։ Արտաքուստ կարող է տարօրինակ թվալ, թե ինչու է հանդիպման նախաձեռնողի հարցն այսքան կարեւորվել, եւ ինչու են կողմերն այսքան քննարկում դա: Բայց պարզ է, որ խնդիրն Արեւմուտքին հաճոյանալն է` ցույց տալով, որ մենք ո՛չ Ռուսաստան ենք գնում, ո՛չ էլ անգամ արեւմտյան հարթակներում ենք ռուսների հետ հանդիպում:

Իրականում մեր աղբյուրներից տեղեկացանք, որ խոսքը ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանի մասին է, ով իր ռուս պաշտոնակցի առաջարկին՝ Սկոպիեում ՀՀ եւ ՌԴ արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու վերաբերյալ, պատասխանել է, որ ինքն անձամբ խնդիր չի տեսնում։ Երբ հանդիպման նախապատրաստման հետ կապված պաշտոնական գրագրություն է սկսվել, ռուսական կողմը ՀՀ ԱԳՆ-ին պաշտոնական գրություն է ուղարկել, թե հայկական կողմի նախաձեռնությամբ վերականգնվում է արտգործնախարարների հանդիպումների ֆորմատը: ՀՀ ԱԳՆ-ից պատասխանել են, որ նախաձեռնողը հայկական կողմը չէ, բայց դեմ չենք հանդիպմանը։ Եվ հիմա Արարատ Միրզոյանը որոշել է բոլոր հնարավոր հարթակներում Արեւմուտքի առջեւ արդարանալ, որ տակից խաղեր չենք տալիս ռուսների հետ, ու հանդիպումն էլ մենք չենք նախաձեռնել:

Անգամ մտահոգված չեն, որ այս մանկական խաղերով ավելի են խորացնում հայ-ռուսական առանց այն էլ անհարթ հարաբերությունները՝ վտանգելով պետության շահը: Սրանից կարող ենք եզրակացնել` կա՛մ արեւմտյան պատվիրատուները կորցրել են չափի զգացումը եւ ավելին են պահանջում ՀՀ իշխանություններից, քան թույլատրելի է, կա՛մ մերոնք են կորցրել չափի զգացումը եւ որոշել են ստրուկի պես հնազանդվել հիմա էլ Արեւմուտքին եւ կաշվից դուրս են գալիս:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular