ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերջում Թունյանի հարեւան անգրագետ Պողոսը բաժանվում է ախուրյանցի Անոյից․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. 2023 թվականը մոտենում է ավարտին, եւ տարեվերջին ՀՀ իշխանությունները ժողովրդին ուրախացնելու բան գրեթե չունեն․ Արցախը հանձնվեց, արցախահայությունը դարձավ գաղթական, Հայաստանն էլ անվտանգային մարտահրավերների առաջ է։ Բայց արի ու տես` ՔՊ-ական Սիսակ Գաբրիելյանը ժողովրդին «ուրախացնելու» բան, այնուամենայնիվ, գտել է։ Նա օրերս ավետեց, որ Հայաստանում շուտով «Նեթֆլիքսի» սերիալներ պետք է նկարահանվեն։ «Նեթֆլիքս»-ը սերիալների ու ֆիլմերի արտադրությամբ զբաղվող համաշխարհային կազմակերպություն է, որի նկարահանած ֆիլմերն ու սերիալները բարձր ռեյտինգ ու տարածում ունեն աշխարհի շատ երկրներում։

«Ընդհանուր երեք ֆիլմ, «Underdog», «Dead by Dawn», «Collapse» («Նեթֆլիքսի» 8 մասանոց ֆիլմ), որոնք կնկարահանվեն Հայաստանում: Նկարահանումները նախատեսում են սկսել տարեսկզբին: Սա կլինի նոր օրենքի փաստացի առաջին կիրառումը:

Հիշեցնեմ. սահմանված նորմերի պահպանման դեպքում պետությունը ֆիլմարտադրողներին հետ կվերադարձնի ներդրված գումարի 10-40 տոկոսը: Առաջիկա օրերին ԿԳՄՍ նախարարությունը կհրապարակի համապատասխան ապրանքների, ծառայությունների եւ դրանցից օգտվելու կարգն ու պայմանները:

ՀԳ․ Ըստ մասնագետների, լոկացիոն առումով մեր երկիրը բավականին հարմար է ֆիլմարտադրության համար: Տարվա գրեթե բոլոր ժամանակահատվածներում միաժամանակ կարելի է ե՛ւ ձյունոտ սարեր ունենալ, ե՛ւ շոգից հալվող ասֆալտ, ե՛ւ գեղեցիկ ժամանակակից շինություններ, փողոցներ, ե՛ւ լքված ու անմարդաբնակ գյուղեր ու գործարաններ»,- գրել է Գաբրիելյանը։

Բացի այս 3 ֆիլմից, էլ ի՞նչ ֆիլմեր կարող են նկարվել Հայաստանում, ինչպե՞ս կկոչվի Հայաստանի մասին նկարահանված «Նեթֆլիքսի» առաջին սերիալը, ու ինչի՞ մասին կլինի այն՝ Նաիրա Զոհրաբյանին ուղղեցինք այս հարցը: Նրա պատկերացրած սերիալը կկոչվի «Պողոսների ագարակը»․ «Բաբկեն Թունյանի հարեւան անգրագետ Պողոսը, ով 2018-ին փողոցներ էր փակում եւ իր տան «Օմսկ» սառնարանում մի մեծ հատված առանձնացրել էր նախկինների թալանի համար, որ երբ Նիկոլը թալանի իր բաժինը վերադարձներ, տեղադրեր ու պահեր այդ «Օմսկ» սառնարանում։ Այս տարիների ընթացքում Պողոսը, տեսնելով այս բոլշեւիկների հեղափոխական թալանը, հասկացավ, որ ինքը մարկեսյան ողբերգական կերպար է, եւ այս Պողոսի էվոլյուցիան անգրագետ Պողոսից հասնում է մինչեւ սեփական մանթրաշը եւ սեփական հերթական կապիտուլյացիան գիտակցող Պողոսին։ Ու մեր Պողոսը, որ հեղափոխության առաջին օրերին ամուսնանում է ախուրյանցի Անոյի հետ, ֆիլմի վերջի կադրում Պողոսը դիմում է դատարան՝ ախուրյանցի Անոյից բաժանվելու համար։ Ըստ ֆիլմի սյուժեի՝ Պողոսն ու ախուրյանցի Անոն ծանոթացել էին հեղափոխության առաջին օրերին, երբ Անոն իր տան մեծ շկաֆով ու դիվանով փակում էր Սայաթ-Նովա-Նալբանդյան խաչմերուկը»։

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի պատկերացրած ֆիլմը կոչվելու է՝ «От рассвета до заката»։ «Որ առաջին սերիան Հայաստանում ա նկարվելու, համոզված եմ, բայց որ վերջին սերիայում Հայաստանը դեռ մնալու ա` կասկածում եմ»,- ասաց Քոչարյանը։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հարցին հետեւյալ կերպ պատասխանեց․ «Netflix-ը սերիալ ունի՝ How to become a tyrant, Հայաստանում նկարահանելու են How to get rid of tyrant (Ինչպես ճանապարհել բռնակալին) ֆիլմը: Ընդ որում ՝ ժողովուրդը լինելու է գլխավոր դերում: Չնայած տիկին Աննա Հակոբյանի ակտիվությունն ու դերակատարումը հաշվի առնելով՝ House of Cards-ի վերջին սեզոնն էլ կարող են նկարել»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular