ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


5 խորհուրդ՝ Instagram-ը հաքերներից պաշտպանելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Instagram-ը մեր ժամանակների խոշորագույն սոցիալական ցանցն է, որտեղ ամեն օր ավելի քան 80մլն լուսանկար են հրապարակում։ Այս ցանցում են գրանցված 400մլն ակտիվ օգտատեր։

Սա մի հարթակ է, որտեղ տարածում են տարբեր տեսակի լուսանկարներ, ինչպես նաև ակտիվ գովազդով են զբաղվում։ Ինչպես և բոլոր այլ սոցիալական կայքերում, այստեղ ևս գրանցվում են օգտատիրոջ անձնական տվյալները։ Ամեն օր հաքերները կոտրում են տարբեր մարդկանց օգտահաշիվներն ու անձնական ինֆորմացիա գողանում և պետք է իմանալ, թե դրանք ինչպես պաշտպանել։

1.       Գաղտնաբառ

Գաղտնաբառերի հետ պետք է շատ ուշադիր լինել։ Դրանք երբեք պետք չէ որևէ մեկին ասել ու պետք է կանոնավոր կերպով փոխել։ Շատ կարևոր է, որ բոլոր կայքերում նույն գաղտնաբառը չունենաք։ Այդ դեպքում, եթե կոտրեն ձեր օգտահաշիվներից մեկն, ապա կկարողանան կոտրել ձեր բոլոր օգտահաշիվները։ Instagram-ի գաղտնաբառին դա ևս վերաբերվում է։

2.       Գաղտնիություն

Անպայման պետք է հետևել գաղտնիությունը։ Ուշադիր հետևեք, թե ովքեր են հետևում ձեզ։ Նրանց շարքերում պետք է լինեն միայն այն մարդիկ, որոնց դուք ճանաչում եք։ Դրա համար պետք է միացնել  Instagram-ի  Private account ծառայությունը։ Հատկապես, ուշադիր եղեք ձեր երեխաների լուսանկարները հրապարակելիս, ինչպես նաև պետք չէ փաստաթղթեր ու բանկային հաշիվներ պարունակող լուսանկարներ հրապարակել։

3.      Repost

Կան բազմաթիվ ծրագրեր, որոնք առաջարկում են «հեշտացնել ձեր կյանքը» և այնպիսի հավելվածներ ներբեռնել, որոնք թույլ են տալիս հենց բրաուզերի կամ սմարթֆոնի օգնությամբ կիսվել այլ մարդկանց լուսանկարներով և հրապարակումներով։ Մինչ դրանք ներբեռնելը մտածեք, արդյոք պատրաստ եք ձեր անձնական ինֆորմացիան տրամադրել այդ հավելվածը ստեղծողին։

4.      Ռոբոտների զոհ մի դարձեք

Նույնիսկ, եթե Instagram-ի  ձեր  էջը փակ է ու ձեզ հետևելու համար անհրաժեշտ է ձեր թույլտվությունը՝ պետք չէ լիցքաթափվել։ Մի խաբվեք ու ընդունեք այն մարդկանց, որոնք գեղեցիկ են ու ցանկանում են ծանոթանալ ձեզ հետ։ Մեծ է հավանականությունը, որ դրանք կեղծ էջեր են, որոնք պարզապես ցանկանում են կոտրել ձեր էջը կամ գողանալ ձեր անձնական տվյալները։

5.      Օգնեք, ինձ կոտրել են

Եթե կարծում եք, որ ձեր էջը կոտրել են, ապա միանգամից փորձեք փոխել գաղտնաբառը։ Եթե չեք կարողանում մտնել ձեր էջ, ապա այցելեք Instagram’s Help Center։ Այստեղ կարող եք փոխել կամ վերականգնել ձեր գաղտնաբառը, ինչպես նաև բողոքել, եթե ինչ որ մեկն անհարիր ինֆորմացիա  է տարածում։

Հետևեք այս խորհուրդներին ու պաշտպանեք ձեր Instagram-ը։

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular