ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը պարզեցրել է քաղաքացիություն ստանալը բելառուսների, ղազախների և մոլդովացիների համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով Բելառուսի, Մոլդովայի և Ղազախստանի քաղաքացիների համար հեշտացվել է ռուսական անձնագիր ստանալը։

Այժմ նրանք կարիք չունեն ապացույցներ ներկայացնելու, որ կացության թույլտվություն ստանալու պահից հինգ տարի շարունակ ապրել են երկրում, ինչպես նաև ազատված են Ռուսաստանի պատմության և պետականության հիմքերի իմացության քննությունից։ Բացի այդ, Բելառուսի քաղաքացիները ստիպված չեն լինի հաստատել ռուսաց լեզվի իրենց իմացությունը, մոլդովացիների և ղազախների համար այս պահանջը մնում է նույնը:

Պուտինը ավելի վաղ ասել էր, որ Ռուսաստանը կողջունի օրինապաշտ օտարերկրացիներին, ովքեր ցանկանում են տեղափոխվել: Սակայն նա պարզաբանել է, որ ռուսական անձնագիրը տրվում է որոշակի կանոններով։

Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո Ռուսաստանի իշխանությունները մի քանի անգամ որոշ զիջումներ են մտցրել քաղաքացիություն ստանալու մասին օրենսդրության մեջ։ Գարնանը Պուտինը հրամանագիր է ստորագրել, որը թույլ է տալիս Ռուսաստանի Դաշնությունում զինվորական ծառայության պայմանագրեր կնքած օտարերկրացիներին քաղաքացիություն ստանալ պարզեցված եղանակով։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular