«Լոկոմոտիվի» պաշտպան Թիկնիզյանը բացատրել է Հայաստանի հավաքականում հանդես գալու որոշումը
ՍՊՈՐՏ«Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է Հայաստանի հավաքականում հանդես գալու որոշման մասին։ Նրա խոսքերն է մեջբերել Match TV-ն։
«Մինչև վերջին րոպեն սպասեցի Ռուսաստանի հավաքական զանգին կամ գոնե ընդլայնված ցուցակում հայտնվելու համար: Էլի չեմ ասում՝ արժանի էի դրան, թե ոչ, բայց մի դրվագ եղավ, երբ կարող էին ինձ ավելացնել այդ 30-40 հոգու մեջ»,- բացատրել է նա իր ընտրությունը։
Ֆուտբոլիստն ընդգծել է, որ ինքը ոչ մի վրդովմունք չունի, սակայն այժմ հնարավորություն ունի հանդես գալ միջազգային ասպարեզում։
Տիկնիզյանի՝ Հայաստանի հավաքականում հանդես գալու որոշման մասին հայտնի է դարձել մարտի 7-ին։ Ավելի ուշ 24-ամյա ֆուտբոլիստը հայկական անձնագիր էր ստացել։