ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին. մանրամասներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 16-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Տատյանա Մոլչանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի տնտեսական հարցերով պատասխանատու Ռոել Յանսենսը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Քրիստինե Վեյգանդը:

Ողջունելով հյուրերին՝ Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ստեղծման պատմությունը, պատասխանատվության ոլորտները: Շնորհակալություն հայտնելով Եվրոպական տնտեսական հանձնաժողովին շարունակական աջակցության համար՝ նա մասնավորապես ընդգծել է կառույցի կողմից պատրաստված «Նորարարություն՝ հանուն կայուն զարգացման. Հայաստանի համար» (Innovation for Sustainable Development: Review of Armenia 2023) զեկույցի կարևորությունը: Ռոբերտ Խաչատրյանը նաև պատմել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ռազմավարության մշակման շուրջ միջազգային այլ կառույցների հետ համագործակցության մասին՝ հավելելով, որ ռազմավարության մշակման ընթացքում օգտագործվելու է նաև ԵՏՀ-ի զեկույցը:

Տատյանա Մոլչանը բարձր է գնահատել Նախարարության հետ արդյունավետ համագործակցությունը, խոսել է ԵՏՀ-ի զեկույցի մասին և նշել Եվրոպական տնտեսական հանձնաժողովի, տարբեր միջազգային գործընկերների պատրաստկամությունն աջակցելու դրանում տեղ գտած առաջարկությունների իրագործմանը:

ԵՏՀ գործադիր քարտուղարը նաև փոխանցել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) գլխավոր քարտուղար Դարեն Տանգի պատրաստակամությունը Հայաստանի հետ մտավոր սեփականության և նորարարության ոլորտներում համատեղ նախագծեր իրականացնելու հարցում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular