Աբովյանցի տղամարդը իրացնելով իր ենթադրյալ իրավունքները՝ փախցրել էր 42-ամյա կնոջ մեքենան
ԻՐԱՎՈՒՆՔԴեկտեմբերի 16-ին, կեսգիշերն անց, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել մեծամորցի 42-ամյա մի կին և հայտնել, որ դեկտեմբերի 15-ի ժամը 22.30-ից ժամը 22.40-ն ընկած ժամանակահատվածում Երևանի «Տաշիր» առևտրի կենտրոնի հարակից ավտոկայանատեղիում ծանոթը վերցրել է իր «Հունդաի Սոնատայի» բանալիները և, մեքենայով հանդերձ, հեռացել:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված արարքը կատարել է Աբովյան քաղաքի 40-ամյա բնակիչը՝ իրացնելով իր ենթադրյալ իրավունքները:
Քրեական հետախույզների հետագա ձեռնարկած միջոցառումների արդյունքում աբովյանցի տղամարդը Երևանի Վրացյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:
«Հունդաի Սոնատան» տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
40-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: