ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատրաստակամ ենք խորացնելու մեր համագործակցությունը. Փաշինյանն ուղերձ է հղել Կատարի Ազգային տոնի առթիվ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության Էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին՝ Ազգային տոնի առիթով․

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կատարի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ:

Մենք բարձր ենք գնահատում Կատարի Պետության հետ ունեցած բարեկամական հարաբերությունները՝ Ձեր երկիրը համարելով արաբական աշխարհում և Ծոցի տարածաշրջանում Հայաստանի Հանրապետության կարևորագույն գործընկերներից մեկը:

Տպավորված ենք Կատարի ձեռքբերումներով ու նորարարական մոտեցումներով և պատրաստակամ ենք ամենատարբեր ոլորտներում խորացնելու մեր համագործակցությունը:

Լիահույս ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կընձեռվի հյուրընկալելու Ձեզ Հայաստանում:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ և Կատարի Պետության բարեկամ ժողովրդին շարունակական առաջընթաց, կայունություն և բարեկեցություն»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular