ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ի դեմ ԵՄ նոր պատժամիջոցներն ավելի մեծ վնաս կհասցնեն Եվրամիությանը. Զախարովա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը, ինչպես և բոլոր նախորդները, ավելի մեծ վնաս կհասցնի Եվրամիությանը։

Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության մեջ՝ կապված ԵՄ գագաթնաժողովի ավարտի հետ ։

«Աբսուրդի է հասնում, երբ մանիպուլյացիաների միջոցով՝ սեղանի շուրջ պետությունների և կառավարությունների այս կամ այն ղեկավարների բացակայության պայմաններում, ընդունվում են իրավական տեսանկյունից կասկածելի և ակնհայտորեն քաղաքականացված որոշումներ. ոչ միայն տարրական չափանիշներին չհամապատասխանող, այլ ուղղակիորեն հակասող Ուկրաինայի և Մոլդովայի հետ կանխակալ բանակցություններ սկսելու մասին, Ռուսաստանի դեմ միակողմանի սահմանափակող միջոցների հերթական սանկցիայի մասին, որոնք, ինչպես և բոլոր նախորդները, ավելի մեծ վնաս կհասցնեն Եվրամիությանը,- ուշադրություն է հրավիրել դիվանագետը։

Նա նաև նշել է, որ եվրոպական երկրների բնակչությունը ստիպված կլինի վճարել «ԵՄ-ի առճակատման քաղաքականության, Ուկրաինայի և Մոլդովայի վերաբերյալ կոնյունկտուրային որոշումների հետևանքների բարձր գինը»:

Զախարովայի խոսքով ՝ միանգամայն բնական է թվում, որ այս ֆոնի վրա եվրոպական երկրներում ամենապատասխանատու քաղաքական գործիչները գնալով ավելի հաճախ են առաջնային համարում ազգային շահերը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular