ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը որոշել է փոխել մարտավարությունն ու «առայժմ Ռուսաստանից տարածքներ չգրավել»․ Bild

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը որոշել է վերանայել ռազմական մարտավարությունը և «առայժմ հետաձգել ռուսական կողմից նոր տարածքներ գրավելու փորձերը», գրել է Bild-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի ԶՈՒ-ում իր աղբյուրներին։

Հրապարակման համաձայն, Ուկրաինայի ԶՈՒ-ի  նոր առաջնահերթությունն է ոչ այնքան  ներկայիս առաջնագծի պաշտպանությունը, որքան սեփական ուժերի նվազագույն կորուստներով՝ ռուսական բանակին հնարավորինս մեծ կորուստներ պատճառելը։

«Մեր նպատակը կորուստների հարաբերակցությունը հօգուտ մեզ զարգացնելն է»,- պարբերականին ասել է ուկրաինացի բարձրաստիճան սպան։ Ուկրաինական բանակի մեկ այլ ներկայացուցիչ էլ Bild-ին ասել է․ «Դիրքերը պահելը այնքան մեծ նշանակություն չունի, որքան այն, որ հնարավորինս շատ ուկրաինացի զինվորներ ողջ մնան»։

Հրապարակման մեջ նշվում է նաև, որ ուկրաինացիները նահանջելիս դաշտեր են ականապատում՝ հույսով, որ կհասնեն կուլմինացիոն մի կետի, երբ ռուսական կողմի հարձակումը կճնշվի, որից հետո հնարավոր կինի նախաձեռնությունը սեփական ձեռքը վերցնել, Արևմուտքից ստանալ սպառազինություն, ինչի շնորհիվ էլ փոխել իրավիճակը  մարտի դաշտում։ Չնայած այս ամենին, ինչպես գրել է Bild-ը, ուկրաինական բանակը մեծ ոգևորություն չի ապրում գլխավոր շտաբի մշակած՝ մարտավարության փոփոխությունից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular