ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զորակոչից 3 ամիս չանցած 18-ամյա Ռոլանդին բարձրացրել են դիրքեր. Նա 6 վիրահատության է ենթարկվել

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Թալիշում ապրիլի 4-ին ծանր վիրավորված Ռոլանդ Սահակյանը բանակ է զորակոչվել այս տարվա հունվարի 8-ին: Թեեւ օրենքով առաջնագիծ կարող են մեկնել 6 ամիս բանակում ծառայած տղաները, ապրիլի 2-ին հրամանատարը դիրքեր է ուղարկում նաեւ Ռոլանդին, որն ընդամենը երեք ամսվա զինծառայող էր: Ապրիլի 4-ին տղան ծանր վիրավորվում է եւ տեղափոխվում նախ Ստեփանակերտ, ապա Երեւան:

Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի բժիշկներն արդեն 2,5 ամիս պայքարում են տղային բուժելու համար:

«Զարմանում եմ` ոնց են երեք ամսվա զինծառայողին դիրքեր տարել: Նման բան առաջին անգամ եմ լսում: Առողջ տղայիս բանակ եմ ուղարկում, երեք ամիս հետո տեղափոխում են Երեւան` առաջին կարգի հաշմանդամություն ստացած»,- ասում է հայրը` Քաջիկ Սահակյանը:

Այս ընթացքում երիտասարդը 6 վիրահատության է ենթարկվել` երկու թոքերի, լեղապարկի, լյարդի, 12-մատնյա աղիքի եւ ողնաշարի: Այսօր Ռոլանդն արդեն կարողանում է ինքնուրույն ուտել:

Իհարկե, նա մինչեւ հիմա բարձր ջերմություն ունի, սակայն ձեռքերը նորմալ աշխատում են. ողնաշարի վնասվածքը դրանց վրա չի ազդել: Ռոլանդին մկանները մերսող մասնագետ է այցելում, որոնք երկար ժամանակ պառկելու արդյունքում թուլանում են եւ կորցնում տոնուսը:

«Մինչեւ հիմա վերակենդանացման բաժանմունքում է, բժիշկները հորդորում են սպասել»,- նշում է հայրը:

Ռոլանդն Արմավիրի մարզից է, ծնողները գյուղատնտեսությամբ են զբաղվում: Ամեն օր Սահակյանները տաքսիով գալիս են Երեւան, վերադառնում: Ռուսաստանից վերադարձել է նաեւ Ռոլանդի հորեղբայրը, քանի որ Քաջիկ Սահակյանը չի հասցնում այգու աշխատանքները:

«Մեր ապրուստի միակ միջոցը գյուղատնտեսությունն է: Հիմա հատկապես աշխատանքը շատ է, ստիպված եղբայրս եկել է, որ օգնի»,- նշում է հայրը:

Սահակյանները ոչինչ չգիտեն Ռոլանդին արտասահման տանելու հետ կապված քննարկումների մասին:

Հիշեցնենք, որ Կենտրոնական զինվորական հոսպիտալի ղեկավար Արամ Ասատուրյանն ավելի վաղ NEWS.am-ի թղթակցին պատմել էր, որ բանակցություններ են վարում՝ Ռոլանդ Սահակյանի եւ Ավետիս Զարգարյանի բուժումն արտերկրում շարունակելու շուրջ:

«Մեզ ոչ ոք այդ մասին չի ասել, չգիտենք, որ նման հարց է քննարկվում»,- հավելում է Քաջիկ Սահակյանը:

Ռոլանդ Սահակյանին օգնելու համար Քաջիկ Սահակյանի անունով բացվել է հաշվեհամար ՎՏԲ բանկում.

4033190010611350

Հիշեցնենք, որ քառօրյա պատերազմից հետո Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց այն մասին, որ այն վիրավորները, որոնց Հայաստանում չեն կարողանում անհրաժեշտ օգնություն ցուցաբերել, պետության միջոցների հաշվին կտեղափոխվեն արտերկիր՝ բուժման: Առայսօր ոչ մի զինծառայողի պետությունն իր միջոցներով արտասահման չի տեղափոխել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular