ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ միջադեպ՝ Վանաձորի բանտում․ 4 հոգի, այդ թվում՝ դանակահարվածներ, տեղափոխվել են հիվանդանոց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ միջադեպ է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում։

Ժամը 14:10-ի սահմաններում «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկից ահազանգ է ստացվել «Վանաձոր» բժշկական կենտրոն, որպեսզի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը շտապ մոտենա Վանաձորի բանտ, որտեղ կան տուժած քաղաքացիներ։ Վանաձորի բանտից մեկ հոգու շտապօգնության բժիշկները տեղափոխել են «Վանաձոր» բժշկական կենտրոն, իսկ 3 հոգի հիվանդանոց է տեղավորվել բնատի աշխատակիցների կողմից։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տեղի է ունեցել միջադեպ, որի ժամանակ օգտագործվել են սուր կտրող-ծակող առարկաներ։

Այս պահին բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար։ Կասկածյալներից մեկը վերջերս Լոռու մարզում վենդետա իրականացրած, կալանավորված անձանցից մեկն է՝ Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Կարեն Փիլոյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 30-ին, Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Սահակ Մկրտչյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արմեն Գևորգյանը, Տիգրան Թադևոսյանն ու Հայարփի Սահակյանը  միջնորդություններ են ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Կարեն Փիլոյանի նկատմամբ: Դատավոր Տարոն Թադևոսյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է միջնորդությունը և Կ. Փիլոյանը դատարանից տեղափոխվել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ:

Վերջինս կասկածվում է նոյեմբերի 28-ին, ինքնաձիգի գործադրմամբ Վանաձորի բնակիչ 39-ամյա Արման Փերիխանյանին սպանելու համար և նրան ու հանցագործության գործիք ինքնաձիգը տաք հետքերով հայտնաբերել էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular