ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Opel-ը վրաերթի է ենթարկել չթույլատրելի հատվածով փողոցն անցնող հետիոտնի․ նա հիվանդանոցում մահացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 35-ամյա Էդգար Հ․-ն Լենինգրադյան փողոցի թիվ 2 շենքի դիմաց իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն, Արցախի Հանրապետության քաղաքացի, 68-ամյա Հմայակ Դ․-ին։ Գրել է Shamshyan.com-ը։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթը տեղի չէր ունենա, եթե հետիոտնը փողոցն անցներ վրաերթի վայրից մոտ 50 մ հեռավորության վրա գտնվող՝  մարզահամերգային համալիրի դիմացի ստորգետնյա անցումով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular