ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արփի Գաբրիելյանը՝ Միհրան Ծառուկյանի հետ սիրավեպի լուրերի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Դերասանուհի եւ երգչուհի Արփի Գաբրիլյանը Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է: Նրա հետ խոսել ենք երգչուհու եւ դերասանուհու մասնագիտությունների ընտրության, «Ֆուլ հաուս» սիթքոմի 6-րդ եթերաշրջանի եւ Լիկայի կերպարի նոր զարգացումների մասին: 
 
Արփի, թեեւ իսկզբանե հեռուստադիտողը Ձեզ ճանաչել է որպես երգչուհի, բայց արդեն մի քանի տարի է, ինչ դերասանուհի Արփի Գաբրիելյանը շատերին է գրավել: Ի վերջո՝ այս երկու մասնագիտություններից, ո՞րին եք առավել նախապատվություն տալիս:
 
- Երգչուհի, դերասանուհի ու նաեւ հաղորդավարուհի՝ այս երեք մասնագիտություններում ինձ լավ եմ զգում ու չեմ էլ կարողանում առանձնացնել, քանի որ մեծ հաշվով բնագավառը երեքի դեպքում էլ նույնն է: Այո, դեռ փոքր տարիքից երգել եմ, բայց երբ եկավ ընտրության պահը, ես ընտրեցի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը: Զարգացման ու հասունացման փուլում  էլ մշտապես ինձ այս երկու, անգամ երեք ոլորտները հետաքրքրել են, դրանից ելնելով էլ, փորձել եմ ինձ դրսեւորել երեքում էլ, թեեւ ուսումից ելնելով՝ առաջինն ինձ դերասանուհի եմ համարում: Ուրախ եմ, որ հանրությունն էլ ինձ ընդունել է այդ երեք ոլորտներում եւ ընկալման խնդրի առաջ ստիպված չեմ եղել կանգնել:
 
Որպես դերասանուհի՝ Ձեզ բացահայտեցինք «Ֆուլ հաուս» սիթքոմում: Այժմ այս սիթքոմը ներկայացնում է իր 6-րդ եթերաշրջանն ու պատասխանատվությունը մեծ է՝ պահպանելու այն սերը, որ ձեռք եք բերել այս ընթացքում: Հետաքրքիր է, որպես գործող դերասանուհի, ինչպե՞ս եք պատկերացնում հեռուստադիտողի սերը պահպանելու մեխանիզմը:
 
- Նախ ասեմ, որ մեր նպատակն է բարձր մակարդակի գործունեությամբ պահպանել այն, ինչ ունենք, իսկ մենք իսկապես, ի ուրախություն բոլորիս, մեծ սեր ենք վայելում: Սիթքոմի ստեղծագործական թիմի առաջնային անելիքը կայանում է նրանում, որ հանկարծ չհասնենք այն կետին, որ ձանձրալի լինի հեռուստադիտողին մեզ նայել: 
 
 
Արփի, 6-րդ եթերաշրջանում ի՞նչ է սպասվում Լիկային:
 
- Առաջին սերիայից հավանաբար շատերը նկատեցին, որ Լիկայի կերպարը փոքր-ինչ շեղումների է ենթարկվել: Այսինքն՝ սիրելին նրան կոտրել է, Լիկան հիմա ավելի սառն է դարձել, չի հավատում սիրուն։  Նոր եթերաշրջանում Լիկայի կյանքում հայտնվել է մեկն, ում հետ շփվում է, քանի որ հիասթափված է նախկին հարաբերություններից: Թեեւ խաղարկային իմաստով փոփոխություն կա Լիկայի կերպարում, սակայն մենք նաեւ գիտակցում ենք, որ ամբողջությամբ նախկին կերպարից պետք չէ շեղվել, քանի որ հեռուստադիտողը սիրում է գործող բոլոր հերոսներին՝ իրենց յուրահատկություններով հանդերձ:
 
Արփի, սիթքոմի ընթացքում Ձեր ու Միհրան Ծառուկյանի հերոսների մտերմությունը տարատեսակ խոսակցությունների առիթ տվեցին՝ ընդհուպ Ձեզ իրական կյանքում եւս սիրավեպ վերագրեցին: Հետաքրքիր է՝ արդյոք նոր եթերաշրջանում Լիկայի ու Արսենի միջեւ տարաձայնությունը նաեւ նման խոսակցությունները հերքելու նպատակ ունե՞ր:
 
- Իհարկե, նման բան չկա, սա զուտ սյուժետային գիծ է, որը որոշվել է պրոֆեսիոնալ սցենարիստների կողմից:  Ինքս երբեք չեմ սիրել այդ երեւույթն ու, առհասարակ, չի կարելի զուգահեռներ տանել սերիալների, սիթքոմների կամ ֆիլմերի հերոսների եւ դերասանների իրական կյանքի միջեւ:
 
 
Այժմ ի՞նչ է սպասվում երգչուհի եւ դերասանուհի Արփի Գաբրիելյանին:
 
- Չեմ ուզում նախապես խոստումներ տալ, բայց կխոստովանեմ, որ մտադրություն ունեմ ավելի շատ ժամանակ տրամադրել երգարվեստին, որովոհետւ այդպես ինքս էլ եմ ուզում: Իսկ թե ի՞նչ հաճախականությամբ տեսահոլովակներ ու նոր երգեր կներկայացնեմ, հիմա ասել չեմ կարող: Ամեն դեպքում՝ կփորձեմ գործով ներկայանլ, այլ ոչ խոստումներով: Ինչ վերաբերվում է՝որպես դերասանուհի Արփի Գաբրիելյանին, ապա այս առումով եւս պետք է նշեմ, որ անելիքներ ու մտքեր շատ կան, «Ֆուլհաուս»-ի շրջանակում նախատեսված են մի շարք շրջագայություններ, որոնց մասին պրոդյուսերական թիմը կհայտնի: Այս ամենից զատ՝ ես ու Գոռ Հակոբյանը շուտով կշրջագայենք մի շարք արտիստների հետ, որի շրջանակում որպես հաղորդավարներ կներկայանանք:
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular