ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կփոխվի՞, թե՞ ոչ գազի գինը սահմանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր Երևանում հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշել է, թե գազի սակագինը չի փոխվելու։ «Այս պահի դրությամբ մենք ունենք հստակ տեղեկություններ, ըստ որի 2024-ին սահմանին գազի գինը չի փոխվելու և վստահ եմ, որ ըստ այդմ նաև գազի սակագինը չի փոխվելու», -ասել է Գրիգորյանը, նշել, թե իր տեղեկություններով հայաստանյան «Գազպրոմը» մայր «Գազպրոմի» հետ արդեն կնքել է 2024 թվականի համար պայմանագիրը, որով որևէ գնի փոփոխություն նախատեսված չէ։

Հիշեցնենք, որ ռուսական գազի գինը սահմանին Հայաստանի համար կազմում է 165 դոլար 1000 մ3 –ի դիմաց։ Տևական ժամանակ խոսակցություններ կային, որ հայ-ռուսական հարաբերությունների սրման հետևանքով Ռուսաստանը մտադիր է բարձրացնել գազի գինը, ընդ որում բավականին զգալի, ինչը կարող է տնտեսական հետևանքներ ունենալ, ու թեպետ Մհեր Գրիգորյանը ոչ այնքան հաստատակամորեն նշում է, թե սակագինը չի բարձրանալու, սակայն դրա համար առանցքային մի պայման կա՝ Նիկոլ Փաշինյանը պետք է ամսվա վերջին մեկնի Սանկտ Պետերբուրգ և մասնակցի ԱՊՀ ոչ պաշտոնական և ԵԱՏՄ ղեկավարների գագաթնաժողովներին, ինչպես նաև ոչ պաշտոնական շփմանը երկրների առաջնորդների հետ։

Հատկապես ԵԱՏՄ-ի մասով Հայաստանի վարչապետի մասնակցությունը Ռուսաստանը պարտադիր է համարում, քանի որ կառույցի նախագահությունը Ռուսաստանը պետք է փոխանցի Հայաստանին։ Տևական ժամանակ Հայաստանը հրաժարվում է մասնակցել թե՛ ԱՊՀ, թե՛ ՀԱՊԿ միջոցառումներին։ Մինչ այս պահն էլ նույնիսկ հաստատում չկա արդյոք մտադիր են մասնակցել Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպմանը, թե՝ ոչ։

Եթե մինչ այս Ռուսաստանն առանձնապես շատ դարդ չէր անում Փաշինյանի բացակայության պատճառով, ապա ԵԱՏՄ նիստին չներկայանալը պարզապես անձնական վիրավորանք են դիտարկելու համապատասխան հետևանքներով, ուստի և Մոսկվայի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ հստակ դրվել է հարցը, եթե Փաշինյանը չգա, գազի գինը բարձրանալու է։

Արմինե Հակոբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular