ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը Հնդկաստանից կարող է ձեռք բերել «Ակաշ» զենիթահրթիռային համակարգեր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը կարող է Հնդկաստանից գնել «Ակաշ» փոքր հեռահարության զենիթահրթիռային համակարգեր՝ խոցելի գոտիներն ու կետերը օդային հարձակումներից պաշտպանելու համար։ Այս մասին գրում է «EurAsianTimes» պորտալը։

Համալիրը կարող է միաժամանակ մի քանի թիրախներ խոցել խմբային կամ ինքնավար ռեժիմով։ Այն ունի ներկառուցված էլեկտրոնային հակաքայլերի (ECCM) հնարավորություններ: Զենքի ամբողջ համակարգը տեղակայված է շարժական հարթակների վրա։

Այն կարող է արդյունավետորեն խոցել ուղղաթիռներ, կործանիչներ և անօդաչու թռչող սարքեր, որոնք թռչում են 4–25 կիլոմետր շառավղով։ Համալիրն ամբողջովին ավտոմատ է,  արագ հայտնաբերում է թիրախները և ոչնչացնում դրանք:

 

Այն բարձր կայունություն ունի  է ակտիվ և պասիվ խոչընդոտների նկատմամբ: Այն կարելի է արագ փոխադրել և նաև արագ տեղակայել:

Հաղորդվում է, որ «Ակաշ» ԶՀՀ պատվերներն արդեն ստացվել են, և Հայաստանը դիտարկվում է որպես արտահանման ամենահավանական ուղղություն:

2022 թվականի հոկտեմբերին հաղորդվել էր, որ Հայաստանը շահագրգռված է Հնդկաստանից անօդաչու թռչող սարքերի, պարեկող զինամթերքի և «Ակաշ» համալիրի ձեռքբերմամբ։

Մի քանի թիրախներ խոցելու և և մանևրող թիրախներ ոչնչացնելու ունակությամբ, ինչպիսիք են անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ), թևավոր հրթիռները և ուղղաթիռներից արձակվող հրթիռները, «Ակաշը» կատարելապես համապատասխանում է Բաքվի ԱԹՍ-ների դեմ պայքարում Երևանի  կարիքներին:

Երևանը նաև փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Ֆրանսիայի հետ «Միստրալ» փոքր հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգի գնման վերաբերյալ։ Ադրբեջանին հակազդելու համար Հայաստանը ձեռք է բերել նաև հնդկական «Pinaka» բազմափողանի հրթիռային կայաններ, «Konkurs» հակատանկային կառավարվող հրթիռներ և զինամթերք։

Բացի այդ, հաղորդվել է, որ Հնդկաստանը Հայաստանին կմատակարարի 41,5 մլն դոլար արժողությամբ հակադրոնային համակարգ։

Հնդկաստանի կողմից արտահանվող զենքերն արդեն ընդգրկվել են երկրի զինված ուժերի սպառազինության մեջ, ինչը վկայում է դրանց արդյունավետության մասին, իսկ Հայաստանը դարձել է հնդկական զենքի խոշորագույն ներկրողներից մեկը։

Երևանն արդեն որոշ ժամանակ փորձում է դիվերսիֆիկացնել իր զենքի ներկրումը և նոր դաշնակիցներ գտնել այն բանից հետո, երբ Ռուսաստանը չկարողացավ երկրին մատակարարել մոտ 400 միլիոն դոլարի պատվիրված զենքը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular