ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավրով. Արևմուտքը փորձում է սեպ խրել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային կապերը ամրության փորձարկում են անցնում, կապված երկու պետությունների միջև  սեպ խրելու Արևմուտքի փորձերի հետ: Այս մասին ասված է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ողջույնի մեջ, որն ընթերցել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «Հանրային դիվանագիտության դերն ու տեղը Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման գործում» նիստում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր Մոսկվայի և Երևանի միջև դաշնակցային կապերը ստուգվում են մեր եղբայրական ժողովուրդների հարաբերությունների մեջ սեպ խրելու Արևմուտքի փորձերի լույսի ներքո», - ասել է Լավրովը։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև համոզմունք է հայտնել, որ «քննարկումների արդյունքում կմշակվեն գործնական առաջարկություններ և փոխօգտակար կապեր կստեղծվեն»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular