ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


10-րդ դասարանի աշակերտն արցունքաբեր գազ է օգտագործել․ նոր մանրամասներ Մուսալեռի դպրոցի դեպքից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 15-ին, ժամը 12.15-ին, ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են ընդունվել Մուսալեռ գյուղի դպրոցի ութ աշակերտ:

Ժամը 13.30-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Մուրացան» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել. «թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության էին ընդունվել նույն դպրոցի երկու աշակերտ: Հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ ժամը 11.50-ի սահմաններում նույն դպրոցի 10-րդ դասարանի աշակերտը, փորձարկելու նպատակով, արցունքաբեր գազ է օգտագործել, ինչից հետո մի խումբ աշակերտներ «թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց:

15-ամյա պատանին ներկայացվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ ներկայացրել է արցունքաբեր գազի բալոնը:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular