ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալեն Սիմոնյանն այսօր այցելել է Շիրակի մարզ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարզպետ Մուշեղ Մուրադյանի, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի, ԱԺ և Շիրակի մարզպետի աշխատակազմերի պատասխանատուների հետ Ալեն Սիմոնյանը եղել է «Լանջիկի միջնակարգ դպրոցում»։ Հայտնել է ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմը։

Հյուրերը շրջել են դպրոցում, ծաղիկներ խոնարհել հայրենիքի համար կյանքը զոհաբերած հերոս հայորդիների «Փառքի անկյունում», այնուհետև հանդիպել մանկավարժական հանրույթին և դպրոցականներին, մասնակցել նրանց պատրաստած փոքրիկ միջոցառմանը։

ԱԺ նախագահը նշել է, որ խոստումը չի մոռացել և դպրոցականների հետ նախորդ հանդիպման ժամանակ ինչպես և ասել էր՝ եկել է տեսակցելու նրանց։

Դպրոցի աշխատակազմն ու աշակերտներն առանձնակի ոգևորությամբ են նշել, որ ուրախացել են ՀՀ կառավարության նախօրեի որոշմամբ, որով 20 մլն 855 հազար դրամ է նախատեսվել «Լանջիկի միջնակարգ դպրոցի» ջեռուցման համակարգի վերակառուցման նպատակին։

ԱԺ նախագահը, Շիրակի մարզպետն ու ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն այնուհետ այցելել են «Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց», ծաղիկներ դրել Վազգեն Սարգսյանի հուշարձանին, հանդիպել, զրուցել դպրոցի ուսուցիչների և աշակերտների հետ, շրջել դպրոցում, ծանոթացել պայմաններին։

ԱԺ նախագահը երկու դպրոցներին էլ գրքեր և անհրաժեշտ ժամանակակից տեխնիկա է նվիրել

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular