Բռնաբարության համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է հայտնաբերվել․ ի՞նչ է հայտնի
ԻՐԱՎՈՒՆՔՆԳՆ ոստիկանության Մեծամորի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 14-ին Մեծամոր քաղաքի շենքերից մեկում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 48-ամյա Էռնեստ Կ.-ն։
Նա հետախուզվել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի (Բռնաբարությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: