ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՖՈՏՈ. Ոչ մի լուր չունեինք, փնտրում էինք հիվանդանոցներում. Հայաստանին վերադարձված գերիներից մեկը գերեվարվել էր 2023 թվականին

ՖՈՏՈ

Դեկտեմբերի 13-ին, նախնական պայմանավորվածության համաձայն, Ադրբեջանն Հայաստանին վերադարձրեց 32 գերիների, որոնցից 26-ը Շիրակի մարզից, որոնք գերեվարվել էին 44-օրյա պատերազմից հետո՝ դեկտեմբերին՝ Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ-Մեծ Թաղեր գյուղերում, 5-ը՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից առևանգվածներն են, իսկ 1-ը՝ 2023թ. սեպտեմբերի 19-ի պատերազմի ժամանակ գերեվարված Արեն Արայի Իսանյանն է:

«Անկեղծությամբ կասեմ, որ Արենը համեստության տիպար է: Շատ ծանրակշիռ, հանգիստ, հավասարակշռված բնավորություն ունի: Ծառայում էր Մարտակերտում, 6 ամիս հետո շատերի պես նա նույնպես ժամկետայինից տեղափոխվեց պայմանագրային ծառայության: 2023 թվականի սեպտեմբեի 19-ին պատերազմական գործողությունների ժամանակ վիրավորվում է ընկերներից մեկը: Ընկերոջը մենակ չթողնելու համար, փորձում է առաջին օգնություն ցուցաբերել և մնալ ընկերոջ հետ մինչև մյուս 4 ընկերները կկարողանային օգնություն կանչել կամ գտնել»,- Armlur.am-ի հետ զրույցում պատմել է Արենի մորեղբոր աղջիկը՝ Կարինե Հայրապետյանը:
Քրոջ խոսքով՝ ընկերները պատմել են, որ րոպեներ տևեց, երբ վերադարձան Արենի ու ընկերոջ մոտ, սակայն վերջիններիս չգտան:

«Ընկերնեը, երբ վերադարձան արդեն չկային, ասում են տարածքում նույնպես փնտրել են, սակայն ապարդյուն: Ոչ մի լուր չունեինք: Փնտրում էինք հիվանդանոցներում՝ մտածելով, որ ելք է գտել և ընկերոջը հիվանդանոց է հասցրել, սակայն հիվանդանոցներում էլ չգտանք»,- ասում է քույրը:

Արենը ծնվել է Հադրութի շրջանի Տումի գյուղում, իսկ 44-օրյա պատերազմից հետո ապրում էր քաղաք Ստեփանակերտում: Արենը բազմազավակ ընտանիքի 4-րդ երեխան է. չորս եղբայր ու մեկ քույր ունի: Քույրը՝ Կարինեն ասում է, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ է լրացել Արենի 20-ամյակը:

Կարինեն պատմում է, որ միայն օրեր անցան ադրբեջանական տելեգրամյան ալիքներից տեղեկացան, որ Արենին գերի են վերցրել: Ասում է տեսանյութն էլ օգնեց, որ դիմեն Կարմիր Խաչի օգնությանը՝ ճշտելու լուրի հավաստի լինելը:
«Տեսանյութում երևում է, որ Արենը ձեռքից վիրավորում է ստացել և իբր ադրբեջանցի զինվորները նրա ձեռքը վիրակապում են: Այս տեսանյութից էլ հասկացանք, որ Արենին գերի են վերցրել»,- ասում է մեր զրուցակիցը:

«Պատահական տեսանք, որ գերիներն արդեն վերադարձրել են, հույս չկար, որ եղբայրս կլիներ այդ ցանկում։ Նույնիսկ չգիտեմ, այդքան ուժ կունենայինք սպասել այդքան տարիներ, ինչպես սպասել են մյուս գերեվարվածների հարազատները»,- ասում է մեր զրուցակիցը՝ ուժ ու տոկունություն մաղթելով մյուս գերեվարվածներին ու նրանց ծնողներին։

Կարինեն պատմում է, որ, երբ հրապարակեցին Հայաստան վերադարձող գերիների ցանկը, բոլոր հրապարակումների անվանացանկը հատ առ հատ ընթերցել է, սակայն եղբոր անունը չի գտել: Ասում է բոլորը մի մարդու պես մինչև վերջին րոպեն հույսով սպասել են հրաշքի: «Հրաշքը կատարվեց և մեր հրաշքին մեզ վերադարձրեց»,- ուրախությամբ ասում է Կարինեն:

Նանիկ Աղասյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular