Մահացել է Ալեքսիս Օհանյանի 101-ամյա պապը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմերիկյան հանրահայտ Reddit պորտալի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հայտարարել է ընտանիքում կորստի մասին։
Օլիմպիայի և Ադիրայի (Ալեքսիս Օհանյանի դուստրերը) մեծ պապը մարդ էր, որի 101 տարվա (102 տարեկանի լրանալուն մեկ ամիս էր մնացել) ճանապարհորդությունը տոկունության, նվիրվածության և ընտանիքի մնայուն ուժի վկայությունն էր:
Հայոց ցեղասպանությունից հետո նրա վաղ տարիները «նշանավորվել են հսկայական փորձություններով: Ողբերգությունից փրկված ծնողները նրա մեջ սերմանել են անկախության և ընտանիքի կարևորության խորը զգացում: Այս դասերը դարձել են նրա կյանքի հիմնաքարը»,- գրել է Օհանյանը X-ի իր միկրոբլոգում։
«Պապի՛կ, գիտեմ, որ քո անցած ճանապարհը հեշտ չէր, բայց այն մեզ տարավ Օհանյանների երեք նոր սերունդներով և թույլ տվեց հասնել այնպիսի հնարավորությունների, որոնց մասին քո ծնողները, որոնք ապրում էին մղձավանջում, կարող էին միայն երազել»,- գրել է Օհանյանը։