ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ․ ի՞նչ են քննարկել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 14-ին Երևանում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզի զարգացող երկրների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատար Ռաբաբ Ֆաթիմայի հետ։ Հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Երկուստեք անդրադարձ է կատարվել դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համար առկա մարտահրավերներին, այդ թվում՝ լոգիստիկ և կլիմայական փոփոխությունների համատեքստում:

Ընդգծվել է, որ Երևանում նախարարական հանդիպման անցկացումը վկայում է այդ մարտահրավերներին արդյունավետ արձագանքի և լուծումների հասնելու ՀՀ պատրաստակամության և ջանքերի մասին: ՀՀ ԱԳ նախարարը և ՄԱԿ բարձր հանձնակատարը հույս են հայտնել, որ նախարարական հանդիպումն իր ներդրումը կունենա նաև 2024թ. հունիսին Կիգալիում կայանալիք դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների երրորդ համաժողովի ռազմավարական ուղղությունների նախանշման հարցում:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հարցերի, այդ թվում՝ ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին՝ ընդգծելով կապուղիների զարգացման, համապատասխան ներդրումների ապահովման ուղղությամբ միջազգային գործընկերների ներգրավածության կարևորությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular