ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անպատասխանատվության սինդրոմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր մենք ապրում ենք մի այնպիսի իրականության մեջ, երբ անհերքելի փաստ է, որ Հայաստանում հաստատվել է համատարած քաղաքական անպատասխանատվության մթնոլորտ, որից ամենաշատն օգտվում է իշխանությունը, բայց դա տարբեր առանձնահատկություններով տարածելի է նաև մյուս քաղաքական միավորների նկատմամբ։

Թերևս բացարձակ ճշմարտություն կարելի է համարել, որ վերջին տարիներին Հայաստանում կազմաքանդված բազմաթիվ ինստիտուտների շարքում ամբողջությամբ ջախջախվել է նաև քաղաքական պատասխանատվության ինստիտուտը, որն առանցքային դերակատարում ունի ինչպես քաղաքական, այնպես էլ հանրային-սոցիոմշակութային հարաբերություններում։ Այստեղ շատ կարևոր է ընդգծել, որ քաղաքական պատասխանատվություն ասվածը քաղաքական ուժերի և առաջին հերթին՝ գործող իշխանության կողմից խոստացածի-իրականացրածի, կատարածի, կամ այլ կերպ ասած՝ խոսքի ու գործի մի յուրահատուկ հաշվետվություն է, որից «թռնելը» խոսում է տվյալ քաղաքական միավորի «դաստրալյուրության» մասին։

Բերենք մի ցցուն օրինակ, որին ականատես եղանք վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Թերևս շատերն են հիշում այդ օրերին թե ինչպես էր Նիկոլ Փաշինյանը, ի թիվս բազմաթիվ լոզունգների, խոստանում  նաև Շուշիի, Հադրութի դեօկուպացիա, «անջատում՝ հանուն փրկության» բանաձևի իրացում Արցախի համար։ Սա ոչ թե շարքային, հերթական խոստում է, այլ իր նշանակությամբ առանցքային հիմնախնդիր, որի, հենց այդ տարբերակով լուծման համար էլ, ընտրողները ձայն են տվել պատերազմում պարտված իշխանությանը։ Վերջինս, սակայն, անցած ավելի քան երկու տարիներին կատարել է դրա ճիշտ հակառակը․ այսօր հայկական Արցախ այլևս գոյություն չունի։

Եթե ՀՀ-ում գործեր քաղաքական պատասխանատվության ինստիտուտը, և նրա գորածառույթները ֆունկցիոնալ լինեին, այս իշխանությունը պետք է հեռացված լիներ ոչ միայն կառավարական աշխատասենյակներից, այլ քաղաքականությունից ընդհանրապես, քանի որ այն հարյուր տոկոսով տապալել է իր խոստման իրագործումը։ Բայց քանի որ պատասխանատվությունը՝ որպես քաղաքական հարաբերությունների կարգավորման կառուցակարգ, Հայաստանում ընդհանրապես չի գործում, իշխանությունը շարունակում է պաշտոնավարել ու կատարել քայլեր, որոնք ոչ միայն որևէ աղերս չունեն իր ստացած էլեկտորալ մանդատի հետ, այլ տրամագծորեն հակասում են այդ մանդատի կորզման համար տրված խոստումներին։

Կա մի կարևոր դրվագ ևս, որը քաղաքագիտություն տեսության մեջ ևս աքսեոմատիկ է․ քաղաքական պատասխանատվության բացակայությունը՝ առաջին հերթին նպաստելով իշխանության այլասերմանը, միևնույն ժամանակ մթնոլորտային ազդեցություն է ունենում նաև ողջ քաղաքական համակարգի վրա։

Ի դեպ, քչերին է հայտնի, որ քաղաքական պատասխանատվության ինստիտուտի մակերեսային ընկալումը, որը որպես կանոն իրացվում է ընտրությունից ընտրություն,  քաղաքական ուժի կողմից խոստումները չկատարելու դեպքում հաջորդ ընտրության ժամանակ այլևս վստահության քվե չի ստանում։ Սակայն դա քաղաքական պատասխանատվության կառուցակարգի խիստ ֆորմալիստական արտահայտություն է, հասկացության՝ ավելի շատ։ Բովանդակային հարթությունում քաղաքական պատասխանատվության իրացումը գոնե իրական ժողովրդավար համակարգերում չի հետաձգվում մինչև հաջորդ ընտրություն, այլ արտահայտվում է ամենատարբեր ձևերով՝ սկսած ոլորտային պատասխանատու պաշտոնյաների հրաժարականներից, մինչև ամբողջական իշխանափոխություն։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular