ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է պատրաստում ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պաշտոնական Երևանը հերքում է տեղեկությունը, թե Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հունվարին հանդիպելու են Վաշինգտոնում։ Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը նշել է, որ եթե լինում է հանդիպման պայմանավորվածություն ԱԳն-ն տեղկացնում է։ Մի հերքում էլ Ադրբեջանի ԱԳՆ-ն էր տարածել։ Այխան Հաջիզադեն պնդել էր, թե որևէ համաձայնություն արտգործնախարարաների առաջիկա համդիպման վայրի ու ամսաթվի վերաբերյալ չկա։

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը նախօրեին հանրայինի եթերով էր հայտարարել, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հունվարին հանդիպելու են Վաշինգտոնում։ Որևէ այլ կողմ նման անոնս չէր արել։ Արևմուտքում՝ հատկապես Վաշինգտոնում, արտգործնախարարների կամ որևէ այլ մակարդակով հանդիպումը բնականաբար կարող է հարուցել Ռուսաստանի զայրույթը։ «Քաղաքացիական պայմանագրում», օրինակ, կարծում են, որ տեղեկությունը միտումնավոր է տարածվել։

Ի դեպ, ըստ որոշ աղբյուրների, հանդիպում այնուամենայնիվ կայանալու է, ընդ որում չի բացառվում, ոչ թե եկող տարվա հունվարին, այլ արդեն այս ամիս։

ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական  Ջեյմս Օ’Բրայենը հայտարարել է, թե կարևոր է, որ երկու երկրները խոսում են իրար հետ և գործնական համաձայնությունների հասնում։ Օ’Բրայենը մասնավորապես հիշեցրել էր ռազմագերների ազատ արձակման մասին։ «Հուսով ենք շատ շուտով ականատես կլինենք, որ կողմերը հասնում են խաղաղության համաձայնագրի, երկու կողմերն էլ հայտարարել են , որ շահագրգռված են այդ անել»,- նշել է փոխպետքարտուղարը։ Հարցին՝ արդյոք պետքարտուղարությունը կհյուրընկալի Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարաներին մինչև այս տարվա վերջ, ԱՄՆ փոխպետքարտուղարը հայտարարել է, թե իրենք պատրաստ են օգնել։ Երկու կողմերին էլ խրախուսում են հանդիպել։ «Այս տարվա համար բավարար ժամանակ չի մնացել, բաց մենք ամեն ինչ կանենք»,- նշել է Օ՛Բրայենը։

Թերևս սա վկայում է, որ արևմուտքը շահագրգռված է հնարավորինս շուտ և արագ կազմակերպել արտգործնախարարների հանդիպումը։ 

Աննա Սահակյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular