ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմենն ու քաղաքական գործերով անցնող շատ գործիչներ իրենց ծանր պայքարը շարունակում են. Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, Արցախի նախկին նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Արդեն 6 ամիս է` Արմեն Աշոտյանը բանտում է:

Շատերը կզարմանան, որ արդեն այդքան ժամանակ է անցել, բայց Արմենի ընտանիքի, ընկերների ու հարազատների համար սա ցավի ու տառապանքի 6 ամիս է:

Արմենն իր պայքարի ողջ ընթացքում բանտում նստելու հանգամանքը միշտ աչքի առաջ է ունեցել, որովհետև գիտակցել է, թե ում դեմ է պայքարում և դրանք ինչի են ընդունակ:

Հայրենիք հանձնող ու մեր հայրենիքի տարբեր հատվածներն ադրբեջանական սակարկման հանող իշխանությունից ամեն ինչ սպասելի է:

Դրա համար էլ քաղաքական գործերն առաջին պլանում են, իսկ իշխանության դեմ պայքարող մարդիկ տարատեսակ ճնշումների ու կոշտ դիմակայության թիրախում են:

Արմենն ու քաղաքական գործերով անցնող շատ գործիչներ իրենց ծանր պայքարը շարունակում են ու այսօր քաղաքական պայքարի դրոշակակիրները նրանք են:

Դրսում գտնվողներիս պարտքն է` յուրաքանչյուր քայլ անելիս, որոշում կայացնելիս, հիասթափություններ ունենալիս և տարատեսակ հարվածներ ստանալիս միշտ մտքում ունենալ տղերքի բանտում գտնվելու և այնտեղից պայքարելու հանգամանքը:

Ազատությո՛ւն Արմենին ու մեր բոլոր քաղբանտարկյալներին»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular