ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մելիքբեկյանի «դաբրոյով» Զագրեբ է մեկնել նաեւ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 21-ին Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբի «Մաքսիմիր» մարզադաշտում կայացավ ՈւԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի D խմբի վերջին մրցափուլի Խորվաթիա-Հայաստան հանդիպումը: Հանդիպման 43-րդ րոպեին Խորվաթիայի հավաքականի խաղացող Անտե Բուրիմիրը բացեց խաղի հաշիվը։ Հավելենք, որ Հայաստանի ազգային հավաքականը Զագրեբ էր մեկնել նոյեմբերի 20-ին: Հավաքականի մարզիչ Ալեքսանդր Պետրարկովն ավելի ուշ հաստատել էր, որ հավաքականի վերջնական հայտացուցակում ընդգրկված են 23 ֆուտբոլիստներ՝ Օգնեն Չանչարեւիչ, Ստանիսլավ Բուչնեւ, Արսեն Բեգլարյան, Անդրե Չալըշըր, Ալբերտ Խաչումյան, Տարոն Ոսկանյան, Ստյոպա Մկրտչյան, Ժիրայր Շաղոյան, Էդգար Սեւիկյան, Էդուարդ Սպերցյան, Արթուր Սերոբյան, Լուկաս Սելարայան, Կամո Հովհաննիսյան, Արթուր Միրանյան, Էրիկ Փիլոյան, Ժիրայր Մարգարյան, Հովհաննես Հարությունյան, Վբեյմար Անգուլո, Հրանտ-Լեոն Ռանոս, Արտակ Դաշյան, Նաիր Տիկնիզյան, Գեորգի Հարությունյան, Վահան Բիչախչյան: Վարազդատ Հարոյանը եւ Ուգոչուկվու Իվուն չմեկնեցին Խորվաթիա: Մեր ընտրանու ավագը բաց թողեց հանդիպումը ընտրական փուլում ստացած 5-րդ դեղին քարտի, իսկ Իվուն՝ Ուելսի դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով:

Ըստ տրամաբանության՝ Զագրեբ պետք է մեկնեին հայտավորված մարզիկները, մարզիչը եւ սահմանափակ թվով անդամներ, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Խորվաթիա են մեկնել հնարավոր ու անհնարին, տրամաբանությունից հեռու ու մոտ մի շարք անձինք, որոնք փաստացի ոչինչ չեն ունեցել անելու. իրենց գործառույթը իրականացնելու կարիք եղել է Հայաստանում եւ ոչ թե Խորվաթիայում: Ըստ տեղեկությունների՝ ՀՖՖ-ի հաշվին, Մելիքբեկյանի «դաբրոյով» Զագրեբ է մեկնել նաեւ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՖՖ՝ պարզելու, թե, Հայաստանի ազգային հավաքականից բացի, ովքեր են մեկնել Խորվաթիա՝ խաղին ընդառաջ: Խնդրել էինք տրամադրել ցանկ: Նաեւ խնդրել էինք տրամադրել տեղեկություն, թե որքան գումար է ծախսվել նրանց թռիչքի, կեցության եւ օրապահիկի համար: Ինչպես միշտ, այս անգամ եւս Մելիքբեկյանի ղեկավարած կառույցը հարցերին պատասխանում է միեւնույն ոճով՝ լռությամբ: Հատուկ ՀՖՖ-ի անձնակազմի եւ Արմեն Մելիքբեկյանի համար հարկ ենք համարում նշել, որ տեղեկատվական հարցումներին պետք է պատասխանել 5 աշխատանքային օրվա ընթացքում: Ամեն դեպքում, այս ծածկադմփոցից որեւէ տվյալ չհաղորդելով՝ ֆեդերացիան գնդակը գլորեց դեպի Գաբրիելյանի դաշտ: «Ժողովուրդ» օրաթերթը օրեր շարունակ փորձեց կապ հաստատել պատգամավորի հետ՝ պարզելու, թե արդյոք գնացել է նա Զագրեբ, եւ եթե գնացել է, ինչ նպատակով: Սիսակ Գաբրիելյանը եւս մեր զանգերն ու նամակները թողեց անպատասխան. հնարավոր չեղավ պարզել, թե, օրինակ, այդ պատգամավորի եւ մյուս պաշտոնյաների ճամփորդության եւ կեցության ծախսերն ով է հոգացել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular