ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի ամուսինը լվացման կետ է բացել. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Էմմա Պալյանի ամուսինը՝ Ալբերտ Մարտիրոսյանը, Գյումրի քաղաքը սպասարկող «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ-ի տարածքում մեքենաների լվացման կետ է բացել։ «Ժողովուրդ» օրաթերթն ահազանգ է ստացել, որ քաղաքապետարանին, բուժհաստատություններին պատկանող ավտոմեքենաները, հրահանգված է, ՔՊ պատգամավորի ամուսնու լվացման կայանում լվանալ:
«Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով կապվեց պատգամավոր Էմմա Պալյանի հետ՝ պարզելու՝ արդյոք այս տեղեկությունները ճիշտ են, թե ոչ, եւ ինչու է նրա ամուսինը միշտ արտոնյալ:
«Հիմա ամուսինս աշխատում է «Հայ անտառ» ՊՈԱԿ-ում։ Ես ապշում եմ նման վառ երեւակայության վրա։ Որեւէ նման ինֆորմացիա չկա, որ պարտադրանք լինի, այն էլ՝ հիվանդանոցների։ Նման պարտադրանք չկա։ Ես իմ ամուսնու գործունեությամբ այդքան չեմ զբաղվում, բայց ձեր նշածը բացարձակ սուտ է. նման պարտադրանք չկա, չի կարող լինել»:

Նկատենք, որ Էմմա Պալյանը ոչ մի կերպ չհերքեց ամուսնու՝ ավտոլվացման կետ ունենալու հանգամանքը, իսկ պետական պաշտոն եւ բիզնես համատեղելիությունը լրիվ անօրինական է, ինչի մասին ԱԺ-ում հարցախեղդ էր անում ՔՊ-ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանին:
Հիշեցնենք նաեւ, որ «Ժողովուրդ» օրաթերթը նախկինում գրել էր՝ ՔՊ-ական Էմմա Պալյանը աշխատանք չունեցող ամուսնուն իրեն օգնական է նշանակել: ՔՊ պատգամավորը պարզաբանել էր. «Իմ ամուսինը հասարակական հիմունքներով օգնական է գրանցված միայն այն պատճառով, որ ես մարզից ընտրված պատգամավոր եմ, հաճախ եմ լինում Շիրակի մարզում եւ Գյումրիում, եւ երբ տեղափոխվում եմ Երեւան, իմ ամուսինն է ինձ բերում ԱԺ: Որպեսզի շենքի դրսում չսպասի, դա իրեն հնարավորություն է տալիս մուտք գործել ԱԺ շենք եւ իմ աշխատասենյակում սպասել, մինչեւ ես աշխատանքս ավարտեմ, եւ միասին վերադառնանք մարզ կամ այլ գործի»»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular