ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը պատրաստ է վերսկսել շփումները Ֆրանսիայի հետ. Պուտին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանը պատրաստ է շարունակել շփումները Ֆրանսիայի հետ, եթե վերջինս համապատասխան ցանկություն ունենա։ Այս մասին ուղիղ եթերում և մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է Ведомости-ն։

«Մենք բավական լավ, բարի, աշխատանքային հարաբերություններ ունեինք։ Ինչպես գիտեք, ես եղել եմ Ֆրանսիայում, պարոն Մակրոնը եկել է Ռուսաստան։ Մենք միշտ հագեցած օրակարգ ենք ունեցել երկկողմ հարաբերությունների և միջազգային հարցերի առնչությամբ։ Մենք պատրաստ ենք շարունակել համագործակցությունը Ֆրանսիայի հետ։ Բայց ինչ-որ պահի Ֆրանսիայի նախագահը դադարեցրեց հարաբերությունները մեզ հետ։ Մենք չենք դադարեցրել, ես չեմ դադարեցրել։ Նա է դադարեցրել։ Եթե ​​կա հետաքրքրություն, խնդրեմ, մենք պատրաստ ենք»,- ընդգծել է Պուտինը։

ՌԴ նախագահի խոսքով՝ Ռուսաստանը կարող է առանց Ֆրանսիայի հետ հարաբերությունների, բայց եթե Փարիզի ցանկության դեպքում, կարող է վերսկսել դրանք։

 

Նախագահների վերջին անձնական հանդիպումը տեղի է ունեցել դեռևս հատուկ գործողության մեկնարկից առաջ՝ 2022 թվականի փետրվարի 8-ին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular