ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է Իլհամ Ալիևը նշանակել արտահերթ ընտրություններ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Vedomosti.ru-ն գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արտահերթ նախագահական ընտրություններ է նշանակել 2024 թվականի փետրվարի 7-ին։ Համապատասխան հրամանը հրապարակվել է դեկտեմբերի 7-ին պետության ղեկավարի պաշտոնական կայքում։ Ալիևի ներկայիս ժամկետը պետության ղեկավարի պաշտոնում կավարտվի միայն 2025 թվականի ապրիլին։

Ադրբեջանի Սահմանադրության համաձայն երկրի նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով համընդհանուր, հավասար և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա ազատ, անձնական և գաղտնի քվեարկությամբ։ Պետության ղեկավարն ընտրվում է երկու փուլով, եթե թեկնածուներից ոչ մեկն առաջին փուլում չի ստացել ձայների կեսից ավելին։ Մեկ անձը կարող է ընտրվել անսահմանափակ անգամ թվով։

Իլհամ Ալիևն առաջին անգամ ընտրվել է նախագահի պաշտոնում երկրի նախորդ ղեկավարի և իր հոր՝ Հեյդար Ալիևի (որ երկիրը ղեկավարել է 1993-2003 թվականներին) մահից երկու ամիս առաջ՝ 2003 թվականի հոկտեմբերին։ Այդ ընտրություններում նա հավաքել է ավելի քան 76 % ձայն։ Ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարը հավաքել էր գրեթե 14 %: Այդ ժամանակվանից Ալիևը շարունակաբար ղեկավարել է պետությունը։ 2008 թվականի հաջորդ ընտրություններում Ալիևը հավաքել է ձայների 88 %-ը։ Հաջորդ տարի Ադրբեջանն ընդունել է սահմանադրական փոփոխությունները, որոնք թույլ են տալիս նույն անձին երկու անգամից ավելի լինել պետության ղեկավար: 2016 թվականին երկրում անցկացվել է երկրի հիմնական օրենքը փոխելու հանրաքվե։ Ընդհանուր առմամբ, փաստաթղթում ներդրվել է վեց նոր հոդված և 23 փոփոխություն։ Դրանց թվում է եղել պետության ղեկավարի պաշտոնավարման ժամկետի երկարաձգումը հինգից յոթ տարվա։ Բացի այդ, սահմանվել է երկու փոխնախագահների պաշտոն, որոնց նշանակում և ազատում է նախագահը։ Սահմանադրական փոփոխությունների համաձայն առաջին փոխնախագահը դառնում է պետության երկրորդ դեմքը՝ վարչապետի փոխարեն, և պետության ղեկավարի լիազորությունները փոխանցվում են նրան, եթե գործող նախագահը տարբեր պատճառներով չի կարողանում կատարել իր պարտականությունները։ 2017 թվականին Ալիևը առաջին փոխնախագահ է նշանակել իր կնոջը՝ խորհրդարանի անդամ Մեհրիբան Ալիևային, իսկ երկրորդ փոխնախագահի պաշտոնը այդպես էլ թափուր է մնացել։

2018-ի նախորդ նախագահական ընտրությունները նույնպես արտահերթ էին, դրանք ի սկզբանե նախատեսված էին հոկտեմբերի 10-ին, սակայն նախագահը հրամանագրով տեղափոխվեց ապրիլի 11-ը։ Ալիևը վերընտրվեց չորրորդ անգամ հավաքելով ձայների ավելի քան 86 %-ը։ 2020 թվականի փետրվարին կայացել են նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Քվեարկության արդյունքներով Ալիևի նախագահած իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը հավաքեց  ձայների ավելի քան 53 %-ը ստանալով 70 մանդատ (125-ից)։ Այդ ընտրություններում ընդդիմությունը իշխանություններին մեղադրեց քվեարկության արդյունքները կեղծելու մեջ։ Ընդհանուր առմամբ, ընդդիմադիր կուսակցությունների թեկնածուները խորհրդարանում ստացան ընդամենը 9 մանդատ։

Ալիևի նոր ըևնտրությունների գնալու որոշման պատճառներից մեկն ընդհանուր առմամբ արտաքին քաղաքական անկանխատեսելի իրավիճակն է, ինչպես նաև 2024 թվականին «Ադրբեջանի համար երկու առանցքային երկրներում»՝ Ռուսաստանում և ԱՄՆ-ում սպասվող ընտրական փուլերը, բացատրել է ՄԳԻՄՕ-ի հետխորհրդային երկրների ուսումնասիրությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Ստանիսլավ Պրիտչինը։ Նրա խոսքով իրավիճակը Մերձավոր Արևելքում, Թայվանի շուրջ և Ուկրաինայում մնում է անկանխատեսելի։ «Արտաքին շրջագծում անբարենպաստ զարգացումների հնարավոր զարգացումներից խուսափելու նպատակով Ադրբեջանի ղեկավարությունը որոշել է ընտրություններն անցկացնել ավելի վաղ՝ իրենց համար անվտանգ պայմաններում»,- ասել է փորձագետը։

Վաղ քվեարկությանը նպաստում է նաև ներքին գործոնը, շարունակել է Պրիտչինը, քանի որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լիակատար վերահսկողություն ձեռք բերելուց հետո Ալիևն ունի բնակչության ամենաբարձր աջակցությունը:

Բացի Լեռնային Ղարաբաղի գործոնից, Ալիևի նախագահության օրոք երկիրը դարձել է տարածաշրջանային առաջնորդ, վարում է հաջող արտաքին և առևտրատնտեսական քաղաքականություն և վայելում է Թուրքիայի աջակցությունը, և այդ բոլոր գործոնները Ալիևին ապահովում են բնակչության այնպիսի աջակցությունը, որի մասին նրա հայրը կարող էր միայն երազել, նշել է ՄԳԻՄՕ-ի Հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի կովկասյան սեկտորի ղեկավար Վադիմ Մուխանովը։ Նման հաջողության ֆոնին էլ Ալիևը կանցկացնի արտահերթ խորհրդարանական ընտրություններ, կարծում է նա, և դա Ալիևների ընտանիքին «գործնականում երաշխավորված է սերնդեսերունդ իշխանության առանց խոչընդոտների փոխանցում»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular