ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թեհրանը փորձում է հայ-իրանական սահմանին հավելյալ կարևորություն տալ, որ խափանի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը. Գարիկ Միսակյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ILNA գործակալության փոխանցմամբ, Իրանը ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր կստորագրի։

«Կարծում եմ՝ Իրանը փորձելու է որոշ տնտեսական գոտիներ հատկացնել ԵԱՏՄ-ին՝ կամ ազատ տնտեսական գոտիների ձևաչափով, կամ  հատուկ տնտեսական գոտիների ձևաչափով՝ հավանաբար Կասպից ծովի առափնյա հատվածներում, խոսվում է նաև հայ-իրանական սահմանային հատվածի մասին, եթե գործարկվի Մեղրիի ազատ տնտեսական գոտին», - Aysor.am-ի հետ զրույցում նշել է իրանագետ Գարիկ Միսակյանը՝ ընդգծելով՝ հիմնական նպատակն է ԵԱՏՄ-ի հետ ցամաքային առևտրի զարգացումը։

Նրա խոսքով՝ հինմնական խնդիրը ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների զարգացումն է, մասնավորապես՝ Ռուսաստանի։

«Հաշվի առնելով վերջին շրջանում Իրան-ՌԴ հարաբերությունների մերձեցումը, սա կարելի է համարել Իրանի կողմից ևս մեկ դրական քայլ՝ նաև միջազգային հարթակներում Ռուսաստանի հետ գործակցությունն ընդլայնելու ուղղությամբ», - ասել է նա։

Գարիկ Միսակյանի գնահատմամբ՝ եթե գործարկվի Մեղրիի ազատ տնտեսական գոտին, դա հայ-իրանական սահմանին հավելյալ կարևորություն կհաղորդի։

«Ինչ վերաբերում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի ծրագրին, երբ Իրանի հոգևոր առաջնորդը Էրդողանի, Պուտինի ներկայությամբ շեշտեց, որ հայ-իրանական սահմանը հազարամյակների սահման է, չպետք է խախտվի, դրանից հետո Իրանի բոլոր գործողությունները միտված են այդ՝ այսպես կոչված միջանցքի ծրագիրը չեղարկելուն՝ լինի դա թե սեփական տարածքով Ադրբեջանին ինչ-որ ճանապարհներ տրամադրելով, թե Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելով։ Իրանն այսկերպ փորձում է հայ-իրանական սահմանին տալ լրացուցիչ կարևորություն՝ թե ներքին լսարանի, թե միջազգային հանրության համար, որպեսզի Զանգեզուրի միջանցք կոչված ծրագիրը խափանվի՝ ինչ փաթեթավորմամբ էլ, որ այն ներկայացվի», - ասել է նա; 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular