ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի որդին որտե՞ղ է ծառայել, Ադրբեջանի տարածքո՞ւմ. այսինքն ինքն ընդունում է, որ իր որդին օկուպա՞նտ է. Շարմազանով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանն ամեն օր նոր մանիպուլյացիա է հորինում եւ մոլորության մեջ է գցում հանրությանը, չկա խաղաղության պայմանագիր, նույնիսկ չկա խաղաղության պայմանագրի նախագիծ, կա Հայաստանի ադրբեջանացման պայմանագիր կամ այդպիսի պայմանագրի նախագիծ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Այն, ինչ անում է ՀՀ կառավարությունը, խաղաղություն չէ, հնազանդեցում է, Հայաստանի ադրբեջանացում է ադրբեջանական պայմաններով: Խաղաղությունն այն է, երբ մարդն ազատ է որոշելու իր ապագան, ունի ազատ կամք, ունի ինքնիշխանություն, ինքն է որոշում ինչպիսի սիմվոլներ ունենա, ինչ արժեհամակարգով իր պետությունն առաջնորդի: Իսկ  այսօր Ալիեւը Հայաստանից պահանջում է մոռանալ Արցախը: Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը հոժարակամ Արարատ լեռից է հրաժարվում եւ ցուցադրական լուսանկարվում է Արագածի ֆոնին»,-ասաց նա:

Անդրադառնալով գերիների վերադարձին, Շարմազանովն ասաց. «Թեկուզ մեկ գերի էլ վերադառնա, ես դա դրական եմ գնահատում, բայց դրա դիմաց Հայաստանը հանձնում է դիվերսանտների: Երկրորդ, այդ 32  գերիները ո՞նց են գերության մեջ հայտնվել. Նիկոլ Փաաշինյանի տգետ, հիմար, հակահայկական քաղաքականության արդյունքում: Ով հիմա էլ այնտեղ է, Նիկոլի քաղաքականության արդյունքում է այնտեղ հայտնվել: Ոնց որ  բժիշկը հիվանդին սպանի, հետո գա պանիխիդային, ծնողներն ասեն՝ էս ինչ լավ բժիշկ էր, եկավ պանիխիդային»:

 

Նա հիշեցրեց, որ վերջերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դեռեւս 2018-ին համոզվել է, որ արցախյան էջը փակված է, ԼՂ անկախության մասին խնդիր չկա, ԼՂ-ն էլ Ադրբեջանինն է. «Բա եթե դեռ 2018-ին ինքը դա գիտեր որպես վարչապետ, որ խաղը փակված է, հաշվարկն էլ տված, պրծած է, բա ինչու տարավ էդ 5 հազար երեխեքի գլուխը կերավ, բա իր որդուն ինչո՞ւ էր ուղարկում Ադրբեջանում ծառայության: Իր որդի Աշոտը որտե՞ղ է ծառայել, Ադրբեջանի տարածքո՞ւմ: Այսինքն ինքն ընդունում է, որ իր որդին օկուպա՞նտ է:

Երբ ինքը 2020-ին գնացել, մասնակցել է Արայիկ Հարությունյանի երդմնակալությանը, կամ Ալիեւից է թույլտվություն հարցրել, որ գնացել է իր տարածք, կամ էլ գնացել է խալխի տանը թամադայություն է արե՞լ: Փաշինյանին մեկնաբանելը մարդկային տրամաբանության դեմ մեղք է»,- ընդգծեց Շարմազանովը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular