ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի առաջարկն անընդունելի է. Բայրամով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվի համար անընդունելի է համարել հայ-ադրբեջանական սահմանից զորքերը դուրս բերելու Երեւանի առաջարկը։

«Կպատասխանեմ հակիրճ, համաձայն չեմ Հայաստանի ԱԳՆ ղեկավարի կարծիքի հետ»,- այսօր Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսում ասաց Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը՝ սահմանից երկու երկրների զորքերը հետքաշելու մասին:

«Հայ-ադրբեջանական սահմանը սահմանազատված չէ, սա բավականին բարդ խնդիր է։ Եթե ​​զորքերը դուրս բերվեն առանց լիակատար համաձայնության գալու, ո՞վ կարող է երաշխավորել, որ կողմերից մեկը կրկին դիրքեր չի զբաղեցնի։

Այսօր ադրբեջանական բանակը պաշտպանում է Ադրբեջանի սահմանները, ինչը տրամաբանական է։ Ադրբեջանական բանակը որևէ մեկի բարի կամքով կամ հրավերով չի եկել այս սահմաններին կանգնել: Մեր սկզբունքային մոտեցումն այն է, որ Ադրբեջանի սահմանը կարող են պաշտպանել միայն ադրբեջանցի զինվորները, դա չի կարելի վստահել երրորդ կողմին։ Դա Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է։

Մենք խորհուրդ ենք տալիս Հայաստանին ուշադրություն դարձնել մեր կառուցողական առաջարկներին։ Այս դեպքում հարցերը կարող են դրական զարգանալ»,- ընդգծել է Բայրամովը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular