ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


32 հայ գերիներից ոչ մեկը բուժկենտրոն չի տեղափոխվել. Անահիտ Ավանեսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանից Հայաստան տեղափոխված 32 հայ գերիներից ոչ մեկը քաղաքացիական բուժկենտրոն չի տեղափոխվել։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Մուրացան» հոսպիտալում իրականացվել է նախնական բժշկական հետազոտություն։ Այս պահին քաղաքացիական բուժկենտրոններ տեղափոխված անձինք չկան, դրա կարիքը չի եղել»,– ասաց Ավանեսյանը։

Հարցին, թե առաջիկայում նման բուժզննությունների կարիք կլինի, Ավանեսյանը պատասխանեց` այս պահին նման անհրաժեշտություն չի տեսնում։

Ավելի վաղ NWES.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն տարածեցին, որում ասվում էր` Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, Հայաստանն էլ իր հերթին ազատ է արձակում դատապարտված 2 ադրբեջանցի զինծառայողի։

Զինծառայողների փոխանակումը տեղի ունեցավ դեկտեմբերի 13-ին Ղազախ–Իջևան սահմանին։ Հայաստան վերադարձած գերիների անունները հրապարակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular