ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շատ լավ է տղաս, ոնց որ ոչ էլ գերի է եղել․ Կարենս 20 տարեկան էլ չկա․ վերադարձածի հայր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ գերեվարումից վերադարձած տղաներից  Կարեն Ղազարյանն ու Հարություն Հովագիմյանն  ամիսներ առաջ սնունդ էին հասցնում ծառայակից ընկերներին, բայց անհետացել էին: Մայիսի 26-ին ՀՀ ՊՆ-ն հայտնաբերել էր զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված է եղել սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար։

Պարզվել էր, որ նրանց ապօրինի առևանգել է ադրբեջանական կողմը։ Մայիսի 27-ին էլ Բաքվում կալանավորել էին, հետո դատապարտել 11 տարի 6 ամիս ազատազրկման։ 

Երեկ արդեն տղաները Երևանում էին, Կարենն էլ հիմա ծնողների հետ է։ Ծնողների հեռախոսներին զանգերը չեն դադարում, շնորհավորանքներ են լսում ու իրենց ուրախանությունը զսպել չեն կարողանում։

MediaHub-ի հետ զրույցում Կարենի հայրը՝ Աշոտ Ղազարյանը, ասաց, որ շատ ուրախ են, տղան էլ լավ է։ 

«Շատ լավ է տղաս, ոնց որ ոչ էլ գերի է եղել։ Երեխաս իրան լավ է զգում։ Երեկ մի քիչ ուշ հասա, Դիլիջանից ենք։ Կարենս դեռ  20 տարեկան չկա, ժամկետային զիծառայող էր։ Ինքը գնացել էր իր պարտքը տար»,- պատմեց հայրը։

Կարենի հետ Հարությունն էլ է վերադարձել, ծնողները նոր են Երևան հասնում Կապանից։ Հարությունին մորաքույրն է դիմավորել։ 

Լիաննա Թորոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular