Ձողը փորի մեջ՝ տարել են հիվանդանոց. Վարդաշենի բնակչին վիրահատում են
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԵրեւանի Վարդաշեն 6-րդ փողոցի տներից մեկի բնակիչը, որի որովայնն այսօր` հունիսի 21-ին, ձող էր մտել, այս պահին վիրահատվում է: Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանը:
«Ձողի մի ծայրը կտրել են, փորի մեջ բերել են հիվանդանոց, այս պահին վիրահատում են»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ԱԻՆ-ում ժամը 14.55-ին տեղեկություն էր ստացվել, որ մետաղյա ձողը մտել է Վարդաշեն 6-րդ փողոցի տներից մեկի բնակչի որովայնը. ձողը կտրելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ բնակիչ 59-ամյա Ա. Վ.-ն աշխատանքների կատարման ժամանակ ընկել է մետաղյա ձողի վրա՝ վնասելով որովայնը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ձողը կտրել են տեղի ուժերով: