ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք ունենք շատ լավ հնարավորություններ, պարզապես «մենք» չկանք․ Վահե Հովհաննիսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը «Մենք ունենք շատ լավ հնարավորություններ, պարզապես «մենք» չկանք» վերտառությամբ հոդված է հրապարակել։

Հոդվածն ամբողջությամբ՝ 

Աղետի ծավալից ու մեր անլրջության պատճառով մենք արդեն դադարել ենք հասկանալ, որ բառիս բուն իմաստով,  մի ամբողջ ազգով ապրում ենք վառոդի տակառի վրա։

Իշխանություն, որը ոչ մի բանի համար պատասխանատվություն չի զգում՝ ո´չ պատերազմի, ո´չ խաղաղության։ Կնքվող պայմանագրի համար չի կրում, ձախողված պայմանագրի համար՝ նույնպես։
Զոհի համար չի զգում պատասխանատվություն, Արցախի համար չի զգում։

Անցյալի համար պատասխանատվություն չի զգում, ապագայի համար՝ չի զգում։

Սա իշխանություն է, որի միակ կենսական գենը՝ պատասխանատվությունը ուրիշների վրա գցելն է։ Սա ստիպում է մտածել. իսկ արդյո՞ք մենք որպես ամբողջական պետություն կանք։

Մի 15-20 հոգի է, որ փորձում է ռացիոնալ տեքստ ու միտք ասել, դեռ չի հոգնել, չի հուսահատվել։

Փորձում է չընդհատել հասարակության հետ երկխոսությունն ու պատասխանատվությամբ անել իր գործը՝ զգուշացնել ռիսկերի մասին ու նշել լուծումները։ Մարդու համբերությունն ու մարդկային ռեսուրսներն էլ, սակայն, անսպառ չեն, ու մենք էլ ենք հուսահատվում տոտալ անմիտ միջավայրում մի բան փոխելու մեր ջանքերից։

Պետությունը հենց նրա համար է, որ այդքան անմիտ չլինի հասարակությունը, և այդքան դեգրադացված չլինի հանրային կյանքը։

Քաղաքացուն մեղադրելուց առաջ պետք է իրականությանը նայել քաղաքացու աչքերով։ Իսկ նրա աչքերում իշխանություն-ընդդիմություն «երկխոսությունը» այսպիսի բովանդակություն ունի. իշխանությունը ասում է «էսքան թալանել եք», ընդդիմությունը պատասխանում է «Էդքան չի, թվերը ճիշտ չեք ասում» կամ ընդհանրապես ասում է՝ «սուրբ ենք»։ Այս դիալոգում քաղաքացին անելիք չունի,  ու փակվել է իր տանը։

Մենք ունենք անկյունաքարային հարց. ինչի՞ մասին է մեր իրականությունը, ինչի՞ մասին է լինելու մեր ապագան։

Ի՞նչ անենք, որ այն դարձյալ չլինի թալանի, զոհերի, կորուստների մասին։
Այսօրվա բոլոր նախադրյալները տանում են վատ սցենարների՝ անպատասխանատու և անբան իշխանություն, ինքն իր համար՝ ոչ մի բանի մասին ընդդիմություն, շվարած-քանդված հասարակություն։

Այս պայմաններում արվում են սխալներ, որոնք հիմք  են դնում առաջիկա կորուստներին. աշխարհում երևի միայն Հայաստանի իշխանությունն է, որ կարող է միաժամանակ կարևորել ու հանձն առնել խնդիրները լուծել տարածաշրջանային 3+3 ձևաչափում, միաժամանակ իր անվտանգության հույսը դնել արտատարածաշրջանային կենտրոնների (Բրյուսել, Վաշինգտոն) վրա։

Այն դեպքում, երբ 3+3-ի  բոլոր կողմերը՝ Իրան, Ռուսաստան, Թուրքիա, Արդբեջան, Հայաստանին զգուշացնում են՝ չանել դա։

Ակնհայտ է, որ այս և մյուս կոպիտ սխալները պետությունը տանում են նոր վթարի։ Ու ինչպես մեկ տարի առաջ, երեք տարի հետո նույնպես չունենք մեխանիզմներ ու քաղաքական ձևաչափեր, որոնք կկասեցնեն սխալ ընթացքը։ Այսօր, նույնիսկ այս վիճակում, կան բազմաթիվ հնարավորություններ, որ մենք ունենք ու կարող են օգտագործել։ Խնդիրը մեկն է. այդ «մենքը» չկա։ Ո´չ իշխանությունն է այսօր երկրի «մենքը», ո´չ էլ իշխանությունից դուրս է այդ գործուն, ակտիվ, նախաձեռնող «մենքը» ձևավորվում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular