ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ-ին գագաթնաժողովում սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եվրախորհրդարանի անդամները չորեքշաբթի Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում կոչ են արել ԵՄ առաջնորդներին դեկտեմբերի 14-15-ին կայանալիք գագաթնաժողովում աջակցել Ուկրաինայի հետ ԵՄ-ին նրա ապագա անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկին:

Համապատասխան բանաձևին կողմ է քվեարկել 468 պատգամավոր, դեմ՝ 99, ձեռնպահ՝ 58։

«Եվրախորհրդարանի անդամները կոչ են անում Եվրոպական խորհրդին դեկտեմբերի 14-15-ին կայանալիք նիստում որոշում կայացնել Ուկրաինայի և Մոլդովայի ԵՄ-ին միանալու շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ»,- ասվում է փաստաթղթում։

 

Միևնույն ժամանակ, Եվրախորհրդարանը նաև աջակցել է Բոսնիա և Հերցեգովինայի հետ անդամակցության բանակցությունների մեկնարկին և Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհելուն, միաժամանակ նախազգուշացնելով «բարեփոխումների ուղղությամբ որոշակի քայլերի» անհրաժեշտությունը։

Պատգամավորները նաև կոչ են արել «հստակ ժամկետներ սահմանել թեկնածու երկրների համար՝ ավարտելու ԵՄ անդամակցության բանակցությունները մինչև այս տասնամյակի վերջ»:

Միշտ հրապարակայնորեն դեմ լինելով աշխարհը այսպես կոչված «ազդեցության գոտիների» բաժանելուն, Եվրախորհրդարանի պատգամավորներն ասել են, որ ԵՄ ընդլայնումը դառնում է «ռազմավարապես կարևոր և հանդիսանում է ԵՄ-ի տրամադրության տակ գտնվող ամենահզոր աշխարհաքաղաքական գործիքներից մեկը», ինչպես նաև այս գործընթացը, որը. փաստորեն,  կարելի է հավասարեցնել ԵՄ-ի՝ սեփական «ազդեցության գոտիներ» ունենալու ձգտմանը, անվանել են «ռազմավարական ներդրումներ խաղաղության և անվտանգության մեջ»։

Եվրախորհրդարանն առաջարկել է նաև հաջորդ Եվրահանձնաժողովում ընդգրկել  ընդլայնման հարցերով առանձին հանձնակատար, որը կզբաղվի միայն միություն  նոր անդամներ ընդունելու հարցերով։

Պատգամավորները հերթական անգամ կանխատեսելիորեն դատապարտել են Հունգարիայի դիրքորոշումը Ուկրաինայի անդամակցության հարցում և հիշեցրել «Եվրամիության խորհրդում Հունգարիայի նախագահության հնարավոր բացասական հետևանքների մասին», որը սկսվելու է հաջորդ տարվա հունիսին և տևելու է վեց ամիս։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular