ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ոչ թե խաղաղության պայմանագրի կնքման վայրն է կարևոր, այլ պայմանագրի բովանդակությունը»․ Շառլ Միշել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ազատության»-ը տված  հարցազրույցում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հարցին, թե որտեղ կարող է կնքվել «Խաղաղության պայմանագիրը», պատասխանել է՝ վայրը կարևոր չէ։

«Որտե՞ղ կարող է այն կնքվել՝ կողմերի միջև ուղիղ երկխոսությա՞ն արդյունքում, թե՞ Եվրամիության ու Միացյալ Նահանգների հովանու ներքո»  հարցին Եվրոպական խորհրդի ղեկավարը պատասխանել է՝ ոչ թե վայրն է կարևոր, այլ՝ բովանդակությունը։

«Այն, որ մի քանի օր առաջ հնարավոր դարձավ Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, դա մասամբ նաև մեր օգնության շնորհիվ է։ Մենք խրախուսում ենք նրանց, աշխատում ենք նաև կազմակերպել հանդիպում, որը կարող է կայանալ Բրյուսելում։ Բայց կարևորը, մեր կարծիքով, ավելի շատ արդյունքն է, քան հանդիպման վայրը, որովհետև Հայաստանում, Ադրբեջանում ապրող մարդկանց և մեզ համար խաղաղությունը, անվտանգությունը, բարգավաճումն են առաջնային», - ասել է Միշելը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular