ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծեծկռտուք՝ «Լա Կասա»-ում․ ակումբի տնօրենի գլխին հարվածել են գարեջրի շշով, իսկ ընկերոջ գլխին՝ ատրճանակով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցում գործող «Լա Կասա» ակումբում վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի:

Ինչպես հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:

Պարզվել է, որ նշված վայրից ահազանգ է ստացվել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն:

Տեղում պարզվել է, որ մի քաղաքացի նկարահանումներ է կատարել ակումբում և նրան հայտնել են, որ նկարահանումները դադարեցնի, սակայն իրենց կողմից դիտողություններ անելուց հետո այդ քաղաքացին դուրս է եկել ակումբից ու դրսում կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենայի միջից վերցրել է ատրճանակը, վերադարձել ակումբ, ապա ատրճանակի բռնակով հարվածել Երևանի բնակիչ 43-ամյա Ռուբեն Մեսչյանի գլխին, իսկ գարեջրի շշով հարվածել է Երևանի բնակիչ 32-ամյա Վանուշ Կարապետյանի գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ այդ քաղաքացին Երևանի բնակիչ 31-ամյա տղամարդ է, ում ինքնությունը նախաքննության շահերից ելնելով չենք հրապարակում և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ նրան և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Վ. Կարապետյանը հայտնել է, որ ինքը նշված ակումբի տնօրենն է, իսկ քրեական հետախույզներն էլ պարզել են միջադեպին ականատես 3 քաղաքացիների ինքնությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular