ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքապետարանի անորոշ պատասխանը «կապել է» Ճանապարհային ոստիկանության ձեռքերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

1or.am-ն ավելի վաղ անդրադարձել էր խմբագրությանը դիմած վարորդի այն բողոքին, որ մայրաքաղաքի Ամիրյան 3 հասցեի շենքի հարևանությամբ մի քանի րոպե կայանելուց հետո ՃՈ-ն վարորդին ենթարկել էր վարչական պատասխանատվության՝ տուգանելով 5000 դրամով:

Բացի այդ՝ դիմել էինք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությանը՝ նշված հասցեում առկա խնդիրների պարզաբանման համար:
Հիշեցնենք, որ նշված հատվածում մայթի վրա ամրացված է քաղաքային տրանսպորտի կանգառի թույլտվության նշան, սակայն հարակից մայթի վրա հանրային կանգառի մասին իրազեկող որևէ գծանշում չկա: Բացի այդ, քաղաքային տրանսպորտը նշված վայրում չի կանգնում, փոխարենը մոտ 50 մետր հեռավորության վրա է կանգնում, որտեղ ո´չ կանգառի նշան կա, ո´չ գծանշում:

Ի դեպ, մեր անդրադարձից հետո ՃՈ-ն մեր միջոցով կապ հաստատեց մեզ դիմած վարորդի հետ և իր նախաձեռնությամբ վերացրեց տուգանքը՝ նշելով, որ այդ կանգառի հետ կապված կնճռոտ հարցեր կան, որի հետևանքով էլ իրենք նշված վայրում կայանված ավտոմեքենաների մասով տուգանքի որոշում չեն կայացնում, մինչև այդ հարցը կարգավորվի, իսկ այդ տուգանքի որոշումն իրենց կողմից վրիպում է եղել:

Դրանից բացի, օրերս 1or.am-ը ստացավ նաև ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության կողմից ուղարկված պատասխանը, որով տեղեկացվում է.

«Ձեր հարցմանն ի պատասխան հայտնում ենք.

Երևան քաղաքի տարածքում հասարակական տրանսպորտի կանգառատեղերը սահմանվում են քաղաքապետի համապատասխան որոշումներով։ Ամիրյան 3 շենքի բնակիչների դիմումի հիման վրա Ճանապարհային ոստիկանությունը դիմել է Երևանի քաղաքապետարան՝ նշված կանգառի տեղափոխման հարցն ուսումնասիրելու և համապատասխան եզրակացությունը Ճանապարհային ոստիկանությանը տրամադրելու համար, սակայն քաղաքապետարանը հստակ դիրքորոշում չի արտահայտել հարցի վերաբերյալ, ինչի պատճառով էլ նշված կանգառը նոր վայր չի տեղափոխվել։
ՀՀ Ճանապարտային ոստիկանության կանոնների (ՃԵԿ) 84-րդ կետի 7-րդ ենթակետի պահանջների համաձայն՝ հասարակական տրանսպորտի կանգառի տեղը կարող է նշված լինել նաև միայն 5.16՝ « Ավտոբուսի և (կամ) տրոլեյբուսի կանգառի տեղ» ճանապարհային նշանով, ինչը սովորաբար արվում է կանգառի տարածքը փոքրացնելու նպատակով։ Նման դեպքերում, ըստ ՃԵԿ-ի վերոնշյալ կետի պահանջի, այլ տրանսպորտային միջոցների կանգառն արգելվում է նշանից 15 մետրից մոտ հատվածներում։

Ինչ վերաբերում է նշված վայրում արձանագրված խախտումների վիճակագրությանը, ապա Ճանապարհային ոստիկանությունը տվյալ հատվածում կոնկրետ հանցակազմով արձանագրված խախտումների հաշվառում չի իրականացնում»:

Այն, որ մայրաքաղաքի սրտում նման անճշտություն կարող է լինել և հարցը ամիսներով ձգձգվել, վկայում է պատկան մարմնի ոչ պատշաճ աշխատանքի մասին, բայց հարց է ծագում, թե չինովնիկների պատճառով ինչու պետք է տուժեն վարորդները: Մեկ հետաքրքիր հարց նույնպես շատ կարևոր է, որին նույնպես պետք է ուշադրություն դարձնել: Եթե ճանապարհային երթևեկության նման իրարամերժ «իրավիճակ» է մայրաքաղաքի կենտրոնում, հետաքրքիր է, թե նման քանի իրարամերժ «թակարդ» կա մայրաքաղաքի ծայրամասերում:

Ուստի ոչ միայն մայրաքաղաքում, այլև հանրապետության մյուս քաղաքներում քիչ, թե շատ քաղաքակիրթ և անվտանգ երթևեկություն ունենալու համար հարկ է, որ այդօրինակ հարցերն իրենց լուծումները ստանան ոչ թե ամիսների ու տարիների ընթացքում, այլ շատ արագ, ինչպես ասում են՝ տեղում:

Ա.Գ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular