ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խուլ Եվրոմիությունը. Բրյուսելը Հայաստանին սպառազինություն չի մատակարարի»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Iz.ru-ն գրում է, որ այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, Հայաստանը դժգոհություն է հայտնում ՀԱՊԿ-ից, ինչպես նաև Ռուսաստանից անարդյունավետության համար։ Ըստ Հայաստանի իշխանությունների նրանք իբր չեն կատարել իրենց դաշնակցային պարտավորությունները։ Սակայն Մոսկվան բազմիցս է պարզաբանել, որ Հայաստանի ղեկավարությունն ինքն է ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես ադրբեջանական տարածք դեռևս 2022 թվականին, ուստի ոչ ՀԱՊԿ-ը, ոչ էլ Ռուսաստանը  Բաքվի զինված գործողությունները չեն դիտարկել որպես հարձակում Հայաստանի վրա։

Իսկ ընդհանրապես, Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերությունները վերջին տարիներին նկատելիորեն վատթարացել են: Չնայած Երևանն ընդգծել է կազմակերպությունից դուրս գալու ծրագրի բացակայությունը, բայց միևնույն ժամանակ սկսել է ակտիվորեն խոսել իր անվտանգության դիվերսիֆիկացման մասին։ Այդ հարցում Հայաստանի նոր գործընկերներ պետք է դառնան ԵՄ երկրները և ԱՄՆ-ը։ Չնայած այն հանգամանքին, որ որոշ փորձագետներ ակնկալում էին հայկական ուղղությամբ ակտիվ գործողություններ արևմտյան երկրների կողմից, իրականում իրավիճակը զարգանում է այլ սցենարով։ Մասնավորապես, Գերմանիան չի թաքցնում, որ Բեռլինը մտադիր չէ լրջորեն մեծացնել ռազմական համագործակցությունը Երևանի հետ։ Բունդեսթագի պաշտպանության հանձնաժողովի անդամ Յան Նոլտեն «iz.ru»-ի հետ զրույցում ասել է, որ Գերմանիայի խորհրդարանը չի դիտարկում Հայաստանին զենք մատակարարելու հնարավորությունը։ «Իշխանությունները ցանկանում են շարունակել զենքով աջակցել Ուկրաինային։ Անհասկանալի է նաև, թե ինչպես կզարգանա իրավիճակն Իսրայելում և Գազայի հատվածում։ Չեմ կարծում, որ որևէ մեկը ցանկանում է զենք մատակարարել Հայաստանին: Համենայնդեպս, դա պաշտպանության հանձնաժողովի օրակարգում չկա»,- ասել է Յան Նոլտեն։

Ինչ վերաբերում է ընդհանուր ԵՄ-ին, ապա այնտեղ դեռ քննարկվում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով Հայաստանի զինված ուժերին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը: «Սակայն կոնկրետ որոշումներ չկան,- «iz.ru»-ի հետ զրույցում ասել է ԵՄ արտաքին քաղաքականության խոսնակ Փիթեր Ստանոն,- ԵՄ-ն նաև չի նախատեսում իր տարածքում հայ զինվորականների վերապատրաստում, նույնը վերաբերում է նաև համատեղ զորավարժությունների հեռանկարներին։ ԵՄ-ն ռազմական դաշինք չէ, նա արժեքների քաղաքական և տնտեսական համայնք է»։

ԵՄ միակ երկիրը, որը վերցրել է հայկական ուղղությունը, Ֆրանսիան է։ Բայց Փարիզն ի վիճակի չէ միայնակ առաջ տանել իր քաղաքականությունը ԵՄ-ի մակարդակով: Հիմնական պատճառն այն է, որ ԵՄ-ում կան երկրներ, որոնք շահագրգռված են Բրյուսելի և Ադրբեջանի միջև հարաբերությունների պահպանմամբ։ «ԵՄ-ում կան «Ադրբեջանի բարեկամներ», որոնք արգելափակում են Ֆրանսիայի  նախաձեռնությունները։ Դրանք հիմնականում Արևելյան Եվրոպայի երկրներն են՝ Հունգարիան, Բուլղարիան, Ռումինիան, ինչպես նաև Իտալիան և Հունաստանը։ Նրանք Ֆրանսիային թույլ չեն տալիս Ադրբեջանի դեմ օգտագործել ԵՄ-ի ողջ զինանոցը։ Դրանք այն երկրներն են, որոնք գազ են գնում Ադրբեջանից»,- «iz.ru»-ին ասել է Հարավային Կովկասի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովը։ Միևնույն ժամանակ, Բաքուն, նրա խոսքով, պատրաստ է շարունակել զարգացնել տնտեսական համագործակցությունը ԵՄ-ի հետ, մասնավորապես էներգետիկայի, տրանսպորտի և անվտանգության ոլորտներում։

Այնուամենայնիվ Ֆրանսիան սկսել է զենք մատակարարել Հայաստանին, որն առաջ երբեք չէր եղել: Բաքուն կտրուկ դատապարտել է Փարիզի այդ գործողությունները։ Իր հերթին ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին փոխանցած ֆրանսիական սպառազինությունն անվանել է «ոչ կարևոր»։ Միևնույն ժամանակ, Մոսկվան համեմատաբար հանգիստ է վերաբերվել եվրոպական երկրների հետ ռազմաքաղաքական կապեր հաստատելու Հայաստանի փորձերին։ «Նրանք չեն ցանկանում փչացնել հարաբերություններն Ադրբեջանի հետ»,- «iz.ru»-ին ասել է մի բարձրաստիճան աղբյուր։

«Փաշինյանն անցել է բազմավեկտոր կուրսի և փորձում է մի շարք խնդիրներ լուծել հույսը դնելով Արևմուտքի օգնության վրա։ Ֆրանսիան այստեղ առաջատար խաղացողներից մեկն է, հաշվի առնելով այն, որ Ֆրանսիայի էթնիկ հայերի համայնքը բավականին մեծ է` մոտ 400 հազար»,- «iz.ru»-ին  ասել է Եվրոպայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Ֆեդորովը:

Եվրախորհրդարանի պատգամավոր Թիերի Մարիանիի կարծիքով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի քաղաքականությունը կարող է վնասել ԵՄ-ի և Ադրբեջանի հարաբերություններին։ Բաքուն դարձել է ԵՄ էներգառեսուրսների կարևոր մատակարար այն բանից հետո, երբ Բրյուսելը Ռուսաստանից  նավթի և գազի մատակարարումների կտրուկ կրճատման ուղղություն սահմանեց: «Մենք էներգիա մատակարարողների հետ նոր լարվածության տեղ չունենք, եթե, իհարկե, Էմանուել Մակրոնը չի ցանկանում սոցիալական հեղափոխություն հրահրել, - «iz.ru»-ին ասել է նա,- հաշվի առնելով Եվրոպայում մոլեգնող տնտեսական լարվածությունը և գնաճը, միանգամայն բնական է վախենալ Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացումից»:

Մեկ այլ արևմտյան երկիր, որը կարող է ակտիվացնել իր գործողություններն Անդրկովկասում, իհարկե, ԱՄՆ-ն է, որը կարող է փորձել ՆԱՏՕ-ին մղել Հայաստանի հետ հարաբերությունների սերտացման։ Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ ԱՄՆ-ը ևս, ինչպես Գերմանիան, այժմ զբաղված է այլ խնդիրներով՝ պատերազմ Գազայում և աջակցություն Իսրայելին, օգնություն Ուկրաինային, նշել է Մոսկվայի Ամերիկյան համալսարանի նախագահ Էդուարդ Լոզանսկին։ «Բացի այդ, ԱՄՆ-ը ևս չի ցանկանա փչացնել հարաբերություններն Ադրբեջանի հետ, որը հանդիսանում է էներգետիկ շուկայի կարևոր խաղացող: Այդ պատճառով էլ չպետք է հույս դնել Վաշինգտոնի կողմից Հայաստանի ռազմականացման և այդ ոլորտում Երևանի հետ մերձեցման վրա։ Այժմ ԱՄՆ-ն ավելի շուտ փորձում է հանդես գալ որպես հիմնական խաղաղարար, ով ի վիճակի է հաշտեցնել Հայաստանին և Ադրբեջանին»,- ասել է նա «iz.ru»-ի հետ զրույցում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular