ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերիների հարցում որևէ տեղաշարժ չկա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների աշխատակազմերի տարածած հայտարարությունից անցել է արդեն 6 օր, սակայն մինչ օրս գերիների վերադարձի կոնկրետ օրվա մասին հստակ տեղեկություն չկա։ Հիշեցնենք այդ հայտարարության համաձայն՝ կողմերը պարտավորվում էին ազատ արձակել՝ Ադրբեջանը 32, իսկ Հայաստանը՝ 2 ադրբեջանցի գերիների։ Հայտարարությունն արժանացել էր գրեթե բոլոր կողմերի հավանությանը։ Միջազգային տարբեր խաղացողներ, կազմակերպություններ, գերտերությունների ներկայացուցիչներ ողջունել էին այդ փաստը՝ այն փոխվստահության կարևորագույն ազդակ համարելով, Ադրբեջանը սակայն չի շտապում ազատ արձակել հայ 32 ռազմագերիներին։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հավաստիացնում է, թե ձեռք բերված պայմանավորվածություններն ուժի մեջ են, հորդորում սպասել։ «Կարծում եմ մոտ ժամանակներում տեղեկություն կունենանք, մենք էլ ենք լիահույս, սպասում ենք, այսինքն, պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել, որևիցե նորություն դրա հետ կապված, փոփոխություն չկա»,- ասել է Սիմոնյանը։

Մյուս ՔՊ-ականները ևս հրապարակային հայտարարություններում պնդում են, թե առաջիկայում փոխանակումը տեղի է ունենալու, սակայն գործող իշխանություններն իրենք էլ տարակուսած են, չեն հասկանում, թե որն է պատճառը, որ Ադրբեջանն առայժմ ազատ չի արձակել։

Միևնույն ժամանակ Ադրբեջանն արդեն այդ հայտարարությամբ էական մի ձեռքբերման հասել է, մասնավորապես հայտարարության մեջ նշվում էր, թե հայկական կողմը որպես բարի կամքի դրսևորում չի խոչընդոտելու ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովը Բաքվում անցկացնելու նախաձեռնությանը, և Դուբայում կայացած 28-րդ համաժողովի ընթացքում որոշում է կայացվել հաջորդն անց կացնել հենց Բաքվում, մինչդեռ Հայաստանն իր հայտարարության համար որևէ առաջընթացի չի արժանացել, իսկ գերիները դեռևս շարունակում են մնալ Բաքվի բանտերում։

Մանե Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular