Անկեղծ շնորհակալություն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոմիտեի անդամ ընտրվելու մեր թեկնածությանը աջակցելու համար․ ԱԳՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954 թ. կոնվենցիայի կոմիտեի անդամ ընտրվելուն․
«1954թ. Հաագայի կոնվենցիայի 2-րդ (1999թ.) Արձանագրության կողմերի 10-րդ հանդիպման ժամանակ Հայաստանը ընտրվել է Զինված կոնֆլիկտի դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ: Անկեղծ շնորհակալություն մեր թեկնածությանը ցուցաբերած արժեքավոր աջակցության համար»,- գրել է խոսնակը։