ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի գլխավորությամբ շարունակվում են Հայաստանում առողջության ապահովագրության ներդրման շուրջ քննարկումները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել են Հայաստանում առողջության ապահովագրության ներդրման աշխատանքների ընթացքը և առաջարկվող օրենսդրական լուծումները: Հայտնում են վարչապետի աշխատակազմից:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է նախորդ քննարկումների հիման վրա հայեցակարգի նախագծում կատարված փոփոխությունները, համակարգի ներդրման համար անհրաժեշտ միջոցառումները, դրանց իրականացման ժամկետներն ու ակնկալվող արդյունքները:

Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակության արդյունքում վարչապետը հանձնարարել է ներկայացված դիտարկումների և առաջարկությունների հիման վրա շարունակել աշխատանքային քննարկումները և լավարկել հայեցակարգի նախագիծը համակարգի հաջող ներդրման նպատակով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular